Վերարտադրողական առողջության ոլորտում Հայաստանն առաջընթաց է գրանցել

Լուրեր

Բնակչության 12-15 տոկոսը Հայաստանում տառապում է անպտղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում «Սերթիլիթի սենթր» մարդու անպտղության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ անպտղությունը ոչ միայն տվյալ զույգի, այլեւ պետության խնդիրն է, եւ չնայած արձանագրած հաջողություններին` խնդիրները ոլորտում դեռ շարունակում են մտահոգիչ մնալ:

«Մեր հասարակության կարծրատիպերից մեկն այն է, որ շատերը անպտղության խնդիրը վերագրում են կանանց, մինչդեռ խնդիրը

Բնակչության 12-15 տոկոսը Հայաստանում տառապում է անպտղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսում «Սերթիլիթի սենթր» մարդու անպտղության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ անպտղությունը ոչ միայն տվյալ զույգի, այլեւ պետության խնդիրն է, եւ չնայած արձանագրած հաջողություններին` խնդիրները ոլորտում դեռ շարունակում են մտահոգիչ մնալ:

«Մեր հասարակության կարծրատիպերից մեկն այն է, որ շատերը անպտղության խնդիրը վերագրում են կանանց, մինչդեռ խնդիրը վերաբերվում է հավասարապես` թե կանանց, թե տղամարդկանց»,-ասաց Համբարձումյանը: Նրա խոսքով` անպտղության պատճառները 40-40 տոկոսային հարաբերակցությամբ բաշխված են թե տղամարդկանց, թե կանանց միջեւ, իսկ մնացած 20 տոկոս դեպքերում անպտղությունը երկուսի մոտ է:

«Շատ կարեւոր է, որ երիտասարդները, զույգերը ոչ թե բուլվարային ամսագրերից իմանան  վերարտադրողական բժշկության մասին, այլեւ դիմեն մասնագետի»,- ասաց Հայաստանի մայրության կենտրոնի հոգեբանական ծառայության ղեկավար Աննա Բադալյանը: Բանախոսները նշեցին, որ մարդու սեռական առողջությունը կարեւոր խնդիր է եւ մարդու կյանքի անօտարելի իրավունքը:

Անդրադառնալով գնային համակարգին`«Սերթիլիթի սենթր» մարդու անպտղության կենտրոնի տնօրենը նշեց, որ անպտղությունը բուժելն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենաթանկ ծառայությունների թվում է: «Արհեստական բեղմնավորումն արժե մոտ 3 հազար ԱՄՆ դոլար, ընդհանուր առմամբ, անպտղության բուժման ողջ գործընթացը շատ անհատական է, կարող է արժենալ 100-ից մինչեւ 3 հազար ԱՄՆ դոլար եւ ավելի»,- հավելեց Համբարձումյանը: Նրա գնահատմամբ` Հայաստանում վերարտադրողական ոլորտի առաջընթացը պայմանավորված է նաեւ նրանով, որ մարզերում եւս հիմնվում են վերարտադրողական առողջության կենտրոններ:

Արդեն երկու տարի է` սեպտեմբերի 4-ն աշխարհի մի շարք երկրներում համարվում է սեռական առողջության օր:

 

 

Գովազդ