Լացը բարերար ազդեցություն ունի երեխայի առողջության վրա. հետազոտություն

Լուրեր

Ավստրալական Մելբուրնի համալսարանի գիտնականները պարզել են, որ լացը բավական դրական ազդեցություն է ունենում երեխայի առողջության վրա, ուստի ծնողները չպետք է շտապեն դադարեցնել «ականջ սղոցող» այդ ձայնը, գրում է The Telegraph-ը:

Երեխային հնարավորություն տալով լացի միջոցով լիցքաթափվել` կարելի է վստահ լինել, որ նրա գիշերային հանգիստ քունն ապահովված է:

Սակայն մասնագետներն ամենևին էլ կոչ չեն անում ծնողներին ընդհանրապես անտեսել լացող երեխային, պարզապես հարկավոր չէ

Ավստրալական Մելբուրնի համալսարանի գիտնականները պարզել են, որ լացը բավական դրական ազդեցություն է ունենում երեխայի առողջության վրա, ուստի ծնողները չպետք է շտապեն դադարեցնել «ականջ սղոցող» այդ ձայնը, գրում է The Telegraph-ը:

Երեխային հնարավորություն տալով լացի միջոցով լիցքաթափվել` կարելի է վստահ լինել, որ նրա գիշերային հանգիստ քունն ապահովված է:

Սակայն մասնագետներն ամենևին էլ կոչ չեն անում ծնողներին ընդհանրապես անտեսել լացող երեխային, պարզապես հարկավոր չէ նրան միանգամից հանգստացնել. պետք է մի որոշ ժամանակ թույլ տալ նրան լիցքաթափվել:

Նրանք նշում են, որ երեխային պետք է թույլ տալ լացել 5 րոպեից ոչ ավելի, որից հետո անհրաժեշտ է նրան հանգստացնել: Այնուհետև այդ ժանամակահատվածն անհրաժեշտ է աստիճանաբար երկարաձգել՝ հասցնելով 20 րոպեի:

Նախքան այս տեսակետին հանգելը, գիտնականները 5 տարի շարունակ ուսումնասիրել են 326 երեխաների: Արդյունքում պարզվել է, որ լացելու հարցում ավելի «ազատ» գտնված երեխաների քունը կարգավորված է, իսկ էմոցիոնալ զարգացումն ու մտավոր առողջությունն ավելի կայուն

Սակայն ավելի վաղ անցկացված հետազոտությունների արդյունքները վկայում էին, որ լացից հետո երեխաների մոտ սթրես է առաջանում:

Tert.am

 

Գովազդ