Տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժման մեթոդ է հայտնաբերվել

Լուրեր

Բրիտանացի և հույն գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժման մեթոդ են առաջարկել, հայտնում է EurekAlert!-ը: Հետազոտությունն անցկացրել է Կառլ Սուոննի ղեկավարած մասնագետների խումբը Կարդիֆի բժշկական դպրոցից: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Fertility and Sterility ամսագրում:

Հետազոտության ընթացքում Սուոնն ու իր գործընկերները պարզել են, որ սերմնահեղուկը պարունակում է

Բրիտանացի և հույն գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժման մեթոդ են առաջարկել, հայտնում է EurekAlert!-ը: Հետազոտությունն անցկացրել է Կառլ Սուոննի ղեկավարած մասնագետների խումբը Կարդիֆի բժշկական դպրոցից: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Fertility and Sterility ամսագրում:

Հետազոտության ընթացքում Սուոնն ու իր գործընկերները պարզել են, որ սերմնահեղուկը պարունակում է ֆոսֆոլիպազու С-ձետա ֆերմենտը: Բեղմնավորումից հետո այն ակտիվացնում է ձվաբջիջը, ինչից սկսվում է էմբրիոնի ձևավորումն ու զարգացումը: Ֆերմենտի թերությունները վկայում են տղամարդկային անպտղության մասին:

Սուոննի խումբը վերակազմավորված ֆոսֆոլիպազու С-ձետա է ստեղծել: Գիտնականները ստացված ֆերմենտը ներմուծել են ձվաբջջի մեջ:

Գիտնականների խոսքով` այս մեթոդն առայժմ հնարավոր է օգտագործել միայն լաբորատորիաներում, սակայն հետագայում հնարավոր կլինի դրանից օգտվել արտարգանդային բեղմնավորման դեպքում:

1in.am

Գովազդ