«Նաև վիժման դեպքերն են շատացել և դա նույնպես սթրեսի հետ է կապված: Հիմա ծննդաբերում է այն սերունդը, որը մեծացել է
Անպտղության ցուցանիշները մեծացել են, սակայն պատճառները չեն փոխվել. այս մասին հայտարարեց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Նրա տեղեկացմամբ, եթե տարիներ առաջ անպտղության հիմնական պատճառը ինֆեկցիաներն էին, սեռավարակներն ու բորբոքային պրոցեսները, այժմ դրանք մղվել են երկրորդ պլան՝ զիջելով էնդոկրին խախտումներին, որոնք մեծամասամբ կախված են սթրեսներից:
Անպտղության ցուցանիշները մեծացել են, սակայն պատճառները չեն փոխվել. այս մասին հայտարարեց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը: Նրա տեղեկացմամբ, եթե տարիներ առաջ անպտղության հիմնական պատճառը ինֆեկցիաներն էին, սեռավարակներն ու բորբոքային պրոցեսները, այժմ դրանք մղվել են երկրորդ պլան՝ զիջելով էնդոկրին խախտումներին, որոնք մեծամասամբ կախված են սթրեսներից:
Մասնավորապես, խոսելով տղամարդկանց ամլության մասին, գինեկոլոգը նշեց՝ թեև տղամարդիկ ավելի քիչ են այցելում գինեկոլոգի, սակայն նկատելի է, որ շատ են դեպքերը, երբ սերմը վնասվում է սթրեսների պատճառով. «Դրանք ահագին ավելացել են: Քիչ դեր չունեն նաև սեռավարակները, մանավանդ նրանց մոտ, ովքեր Հայաստանից դուրս ավելի շատ են գտնվում: Նաև սեռական վատ կյանքը, երբ դա սկսվում է հենց ամուսնության սկզբից և կոչվում է դեբյուտային ինպոտենցիա: Այստեղ մեծ նշանակություն ունի հոգեկան գործոնը »,- ասաց բժիշկն ու ավելացրեց, որ բացասական դեր են խաղում նաև դիետաները:
Գեորգի Պողոսյանի խոսքով՝ ամուսնությունից առաջ զույգը պետք է անցնի բժշկական ստուգման՝ հնարավոր ինֆեկցիաներից զերծ մնալու համար, ինչը սակայն չեն ողջունում հարազատները. «Այս պարագայում ազդում է՝ մենք ասում ենք «S ֆակտորը», որը սկեսուրն է:»
Նրանց խոսքով՝ դա կարող է ազդել ամուսնության վրա.«Բայց լավ է մեկի խնդիր լինի, քան երկուսի»,-ասաց Գեորգի Պողոսյանն ու ավելացրեց, որ երբ երիտասարդ զույգեր են գալիս՝ ինքն ուրախանում է. «Ասում եմ՝ անալիզները առանց փողի արեք. էրեխեքը եկել են և ուզում են առողջ կյանք սկսել»:
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ անպտղության ցուցանիշների աճը պայմանավորված է նաև արտագնա աշխատանքներով. «Գնում են՝ պատահական սեռական հարաբերություններ ունենում, հետո գալիս ու առանց ստուգման կնոջը վարակում: Դա դառնում է խրոնիկական, այս ճանապարհով և՛ սեռավարակների թիվն է աճում, և՛ վերարտադրողականության ֆունկցիան է խախտվում»,- ասաց նա:
Ի դեպ, սեքսապաթոլոգը նշեց, որ ըստ վիճակագրության՝ ամուլ տղամարդկանց 12%-ը նաև սեքսուալ խնդիրներ է ունենում:.
Վրեժ Շահրամանյանը նկատեց, որ այսօր երիտասարդների մոտ քիչ է նաև սեռական կյանքի մասին տեղեկացվածությունը. «Չնայած ասում էին, որ Սովետում սեքս չկար, բայց այն ժամանակ հատուկ գինեկոլոգիական կաբինետներ կային, որտեղ ամուսնական զույգերը գնում էին և ստանում անհրաժեշտ տեղեկություն»: Մինչդեռ այսօր դրանք չկան և ամուսնական առաջին գիշերն, ըստ նրա, վերածվել է «հազարան բլբուլի հեքիաթների»:
«Այսօր օրենքը նախատեսում է՝ յուրաքանչյուր մարդ վերարտադրողական և սեռական առողջության իրավունք ունի և այդ նպատակով դպրոցներում առողջ ապրելակերպ է դասավանդվում, որի մեջ ներառված է նաև սեռական դաստիարականությունը: Սակայն անհեթեթությունն այն է, որ դասավանդումը հանձնարարված է ֆիզկուլտուրայի դասատուներին»,- ասաց Վրեժ Շահրամանյանը: