Ուշ տարիքում ծննդաբերելը «երիտասարդացնում» է կանանց

Լուրեր

Իսրայելի բժշկական վիճակագրության համաձայն` մեծ տարիքում հղիություն տարած կանանց շրջանում մահացության ցուցանիշը ցածր է: Այս վիճակագրությունը Հրեական համալսարանի ու Երուսաղեմի «Հադաս Էյն- Քերեմ» կլինիկայի մասնագետներին հանգեցրել է այն մտքին, որ նման օրինաչափությունը կարող է պետք գալ ծերության մեխանիզմների ու դրա դեմ պայքարի մեթոդների ուսումնասիրման ժամանակ:

«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ` մասնավորապես, պարզվել է, որ բնական ճանապարհով 45 տարեկանից հետո հղիացած կանանց գեները 60 գենով տարբերվում են մինչև 30 տարեկանը վերջին ծննդաբերությունն ունեցած մայրերի գեներից: Այդ գեներից 7-ը կապված են հետազոտության հիմնական թեմայի հետ և պատասխանատու են օրգանիզմի կյանքի շարունակության համար, ավելին, դրանցից 4-ը` BCL2L1, SPIN2, SERPINB, IGF1R, խոչընդոտում են մարդու ծերացմանը:

Ենթադրվում է, որ այդ գեներն ակտիվանում են 45-ից հետո հղիացած կանանց մոտ` ծննդաբերությանն օգնելու համար, քանի որ երիտասարդ կանանց նման «օգնություն» հարկավոր չէ:

Փորձն իրականացվել է մկների վրա: Պարզվել է, որ մեծահասակ էգ մկներն ունեն մահացության 10 %-ով ավելի ցածր ցուցանիշ, քան երիտասարդ «մայրիկները», բացի այդ, նրանց մոտ արագ է վերականգնվել վնասված լյարդը:

Գիտնականների կարծիքով` ներկա հետազոտությունը կարող է նոր էջ բացել ծերությունը դանդաղեցնելու մեթոդների հետազոտման ոլորտում:

Թերթ.am

Գովազդ