Ամերիկուհին ծննդաբերել է իր թոռնիկին՝ դստեր անպտղության պատճառով

Լուրեր

Հայտնի ասացվածք կա, որ մայրական սերը սահմաններ չի ճանաչում։ Եվ, իրոք, մայրը պատրաստ է ամեն ինչի ՝ իր զավակին երջանիկ տեսնելու համար, գրում է Daily Mail-ը։

Այս մտքի վառ ապացույցն է ԱՄՆ Ջորջիա նահանգի 45-ամյա բնակչուհի Էնջի Սթաքթընի քայլը. նա դստեր՝ Կիրստա Սաքսոնի խնդրանքով, արհեստական բեղմնավորման ճանապարհով դարձել է նրա պտղի կրողը։ Ինն ամիս անց լույս աշխարհ է եկել երկար

Հայտնի ասացվածք կա, որ մայրական սերը սահմաններ չի ճանաչում։ Եվ, իրոք, մայրը պատրաստ է ամեն ինչի ՝ իր զավակին երջանիկ տեսնելու համար, գրում է Daily Mail-ը։

Այս մտքի վառ ապացույցն է ԱՄՆ Ջորջիա նահանգի 45-ամյա բնակչուհի Էնջի Սթաքթընի քայլը. նա դստեր՝ Կիրստա Սաքսոնի խնդրանքով, արհեստական բեղմնավորման ճանապարհով դարձել է նրա պտղի կրողը։ Ինն ամիս անց լույս աշխարհ է եկել երկար սպասված փոքրիկը՝ Թաքերը, ով ամբողջ ԱՄՆ-ում չորրորդ երեխան է, ում ծննդաբերել է սեփական տատիկը։

Սթաքթընը պատմել է, որ հղիության ողջ ընթացքում նա բավական հակասական արձագանքներ է լսել մարդկանց կողմից։ Ոմանց համար դա շատ հուզիչ է եղել, սակայն ոմանք էլ ուղղակի ապշել են՝ իմանալով , որ դա կնոջ ոչ թե երեխան է, այլ թոռնիկը։

Կնոջ դուստրն ասել է, որ անչափ երջանիկ է առողջ բալիկ ունենալու կապակցությամբ, սակայն հետագայում իրենց ընտանիքը ևս մեկ փոքրիկով համալրելու համար նա կդիմի որդեգրման տարբերակին։

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Գովազդ