Աշխարհի ամենատարեց հայրիկը երկրորդ որդին է ունեցել և բացահայտել է սեռական ակտիվության գաղտնիքը (տեսանյութ)

Լուրեր

Հնդիկ Ռամջիտ Ռագհավը 96 տարեկանում երկրորդ զավակն է ունեցել՝ դառնալով աշխարհի ամենատարեց հայրը, գրում է Daily Mail-ը։

Թեև ծերունին իր առաջնեկի ծննդից հետո, որը տեղի էր ունեցել 94 տարեկանում, խոստացել էր այլևս երեխա չունենալ, այնուամենայնիվ «տաքարյուն թոշակառուն» և նրա 54-ամյա կինը՝ Շակունտալան, 2 տարի անց կրկին որդի են ունեցել։

«Ի՞նչ կարող եմ ասել, դա Աստծո կամքն էր, որ ես ևս մի զավակ ունենամ»,- նշել է ծերունին։

Նա նաև հավելել է, որ անչափ հպարտ է նման պատկառելի տարիքում 2 առողջ որդի ունենալու համար և ասել է, որ նրանց հետ շատ մեծ հույսեր է կապում։

Ռամջիտը պատմել է, որ շրջապատում բոլորը նախանձում են իրեն իր սեռական անհավանական կարողությունների համար և խնդրում են բացահայտել գաղտնիքը։

«Թեև արդեն 96 տարեկան եմ, սակայն կանոնավոր կերպով օրական 3-4 անգամ կնոջս հետ սեքսով եմ զբաղվում։ Սակայն դրանում որևէ գաղտնիք չկա, այլ պարզապես Աստված է այդպես կամենում»,-ասել է երջանիկ հայրիկը։

Իր սեռական ակտիվությունը պահելու համար Ռամջիտն ամեն օր օգտագործում է նուշ, կարագ և կաթ, ինչպես նաև զբաղվում է յոգայով։

Tert.am

Գովազդ