Մինչև երեք տարեկան երեխան կարող է հանձնվել ազգականին

Լուրեր

Որո՞նք են Հղի կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալի պատժի կրման առանձնահատկությունները:

Տիգրան Սահակյան

ՀՀ ԱՆ ՔԿՎ կազմ-վերլուծական իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր.

-Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝

Որո՞նք են Հղի կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալի պատժի կրման առանձնահատկությունները:

Տիգրան Սահակյան

ՀՀ ԱՆ ՔԿՎ կազմ-վերլուծական իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր.

-Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով:

Դատապարտյալին կարելի է թույլատրել նաև երեխայի հետ բնակություն:

Հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալների համար նախատեսված խցերում կամ կացարաններում տեղադրվում են միահարկ մահճակալներ, յուրաքանչյուր երեխայի տրվում է մանկական մահճակալ, իսկ խցերը կամ կացարաններն ապահովվում են տաք ջրով: Երեխա ունեցող անձանց համար պետք է հատկացված լինի զբոսանքի համար նախատեսված կանաչապատված կամ խաղահրապարակ ունեցող բակ:

Դատապարտյալի համաձայնությամբ նրա՝ մինչև երեք տարեկան երեխան կարող է  հանձնվել ազգականի, ինչպես նաև հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշմամբ՝ այլ անձանց խնամքին, իսկ երեք տարին լրանալուց հետո՝ դատապարտյալի ընտրությամբ ուղարկվել մանկատուն կամ համապատասխան այլ հաստատություն:

Ուղղիչ հիմնարկին կից մանկատանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո ուղղիչ հիմնարկի պետը կարող է մանկատանը երեխային պահելու ժամկետը երկարաձգել մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, եթե պատիժը կրելուն մնացել է երկու տարուց ոչ ավելի ժամանակ:

 

Հեղինակ:

«Փաստինֆո»

Գովազդ