Բժիշկները հղի կանանց արգելել են պառկել մեջքի վրա

Լուրեր

Ավստրալացի մասնագետները հայտում են, որ մեջքի վրա պառկել նախընտրող հղի կանայք բարձրացնում են բարդությունների ռիսկը: Գիտնականները հետազոտել են 295 կնոջ, որոնք գտնվել են ավելի քան 32 շաբաթական հղիության մեջ: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ հետազոտության 5

Ավստրալացի մասնագետները հայտում են, որ մեջքի վրա պառկել նախընտրող հղի կանայք բարձրացնում են բարդությունների ռիսկը: Գիտնականները հետազոտել են 295 կնոջ, որոնք գտնվել են ավելի քան 32 շաբաթական հղիության մեջ: The Daily Mail-ի փոխանցմամբ՝ հետազոտության 5 տարիների ընթացքում մասնագետները պարզել են, որ մեջքի վրա պառկելու սովորությունը մեծացրել է մեռելածնության հավանականությունը 6 անգամ:

Արքայազն Ալֆրեդի՝ Սիդնեյի թագավորական հիվանդանոցի բժիշկ Էյդրիան Գորդոնի խոսքով՝ նախկինում արդեն ապացուցվել էր, որ տևական ժամանակ նման դիրքորով գտնվելը նվազեցնում է արյան հոսքը դեպի պտուղ: Համարվում է նաև, որ եթե կինը քնում է աջ կողմի վրա, արյան հոսքը նվազում է ոտքից սիրտ գնացող երակում:

Մահացած երեխայի լույս աշխարհ գալու դեպքերի 10 տոկոսը պտղի զարգացման անոմալիաների և մոր մոտ առկա առողջական խնդիրների հետևանք է, այդ թվում՝ ընկերքի հետ կապված: Հենց ընկերքն է պատասխանատու փոքրիկի արյունատար համակարգի և մոր արյունատար համակարգի միակցման համար:

Գովազդ