Ամերիկացին սխալմամբ կրակել է 9-ամյա երեխայի վրա՝ նմանեցնելով փորսուղի

Լուրեր

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Նյու Սյուիքլիի բնակիչը որսորդական հրացանով վիրավորել է դիմակահանդեսային զգեստով 9-ամյա մի աղջնակի՝ կարծելով, թե նա փորսուղ է, հայտնում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին։

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան, երբ սև-սպիտակ զգեստով աղջիկը Հելոուինին նվիրված երեկույթի էր շտապում։

Երեխան հոսպիտալացվել է։ Նրա վիճակի մասին չի հաղորդվում։

Ըստ իրավապահների՝ կրակողը եղել է սթափ վիճակում։

Աղբյուր` www.tert.am

Գովազդ