Կանադայում երեք աղջիկների մայրը տնային աշխատանքների «գործադուլ» է արել

Լուրեր

Կանադացի մայրը վեցօրյա գործադուլ է հայտարարել ընտանիքում` հրաժարվելով իր երեք աղջիկներից հետո հավաքել կեղտոտ սպասքը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Ջեսիկա Սթիլուելը դարձել է ԱՄՆ-ի հեռուստատեսային շոուի հերոսուհի, նրա մասին գրել են տարբեր

Կանադացի մայրը վեցօրյա գործադուլ է հայտարարել ընտանիքում` հրաժարվելով իր երեք աղջիկներից հետո հավաքել կեղտոտ սպասքը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Ջեսիկա Սթիլուելը դարձել է ԱՄՆ-ի հեռուստատեսային շոուի հերոսուհի, նրա մասին գրել են տարբեր երկրների թերթեր: Նա համացանցում բլոգ է վարում, որում նշվում են նրա գործադուլի մանրամասները: Նրա խոսքով` «մինչև կոկորդը կուշտ է» իր աղջիկների վարքից: Այդ պատճառով ամուսնու հետ որոշել է, որ չի հավաքելու աղջիկների կեղտոտ ափսեները և այս ու այն կողմ նետված հագուստը:

«Ակցիայի» 6 օրերից հետո բոլոր երեք աղջիկները ներողություն են խնդրել մորից ու միացյալ մաքրություն կազմակերպել տանը:

 

Աղբյուրը`www.1in.am

Գովազդ