Հայաստանում 40000 նորածնից 30-ը լսողական խնդիրներ ունի

Լուրեր

Աշխարհում ամեն նորմալ ծննդից 1 երեխա խուլ է, 2-3-ը խլանում է մինչև 2 տարեկանը, մինինգիտի պատճառով` ևս 2-3-ը:

Խլանում է խնդիրներով ծնված, վերակնեդանացման բաժանմունքում հայտնված 1000 երեխայից 20-40-ը: Հայաստանում տարեկան մոտ 40000 նորածնից խուլ է 20-30-ը: Վիճակագրությունն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբույժ Արթուր Շուխուրյանը:

«2004թ-ից Էրեբունի բժշկական կենտրոնը, «Փյունիկ» հ/կ-ն և Առողջապահության նախարարությունը 2

Աշխարհում ամեն նորմալ ծննդից 1 երեխա խուլ է, 2-3-ը խլանում է մինչև 2 տարեկանը, մինինգիտի պատճառով` ևս 2-3-ը:

Խլանում է խնդիրներով ծնված, վերակնեդանացման բաժանմունքում հայտնված 1000 երեխայից 20-40-ը: Հայաստանում տարեկան մոտ 40000 նորածնից խուլ է 20-30-ը: Վիճակագրությունն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբույժ Արթուր Շուխուրյանը:

«2004թ-ից Էրեբունի բժշկական կենտրոնը, «Փյունիկ» հ/կ-ն և Առողջապահության նախարարությունը 2 ծրագիր են իրականացնում լսողական խնդիրներն ամբողջությամբ լուծող լսողական իմպլանտների` խխունջների ձեռք բերման և տեղադրման համար: 2008-ից ծրագրերը հաստատվեցին նաև պետության կողմից», - նշեց Արթուր Շուխուրյանը:

Լսողական իմպլանտներ աշխարհում արտադրում են մի քանի ընկերություններ: Դրանք միջինն արժեն 20.000 եվրո, պետությունը հատկացնում է միայն 5.400.000 դրամը: Գումարի մյուս մասը խնդիր է դառնում հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Ի դեպ, ևս 10.000 եվրոյի կարիք է լինում մոտ 6 տարի անց, սարքն արդիականացնելու համար:

The Sound World-ը Ավստրալիայում գրանցված բարեգործական կազմակերպություն է, որի միջոցներով կվիրահատվի անապահով ընտանիքների 7 երեխա` 6-ը մարզերից, 1-ը Երևանից:

«Անցած տարի, երբ հիմնեցինք կազմակերպությունը, հույս ունեինք միջոցներ գտնել տասը երեխայի վիրահատության համար, բայց ինչպես պարզվեց, բարեգործությունն այնքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ սփյուռքը մեզ հիասթափեցրեց», - նշեց The Sound World-ի հիմնադիր-նախագահ Ռոզա Ալպերտը:

«Ռոզա Ալպերտն անհրաժեշտ գումարն ունենալու համար իր բնակարանն է վաճառել »,-նշեց Արթուր Շուխուրյանը:

Երեխաները կվիրահատվեն դեկտեմբերի 26-ից սկսած 3 օրվա ընթացքում, Ֆրանսիայից ժամանած լավագույն մանկական վիրաբույժի ձեռքով:

«Մենք միայն հույս ունենք, որ հավելյալ ծախսերի կարիք չի լինի», -ասաց Ռոզա Ալպերտը:

Աղբյուրը`PanARMENIAN.net

Գովազդ