Երեխաների հակումն ալկոհոլի նկատմամբ կանխորոշում են մայրերը

Լուրեր

Երեխաների տրամադրվածությունն ալկոհոլի նկատմամբ ձևավորվում է բացառապես մոր վարքի ազդեցությամբ։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հիմնվելով Demos հետազոտական կենտրոնի տվյալների վրա։

Այս տվյալներն արձանագրվել են 30 տարվա ընթացքում 18 000 մարդու հարցման արդյունքում: Փորձարկման ենթարկված բոլոր մադրիկ ծնվել են 1970 թ.: Նրանք առաջին անգամ հարցման են ենթարկվել 16 տարեկան հասակում, երբ դեռ բոլորովին դեռահաս էին։ Ապա

Երեխաների տրամադրվածությունն ալկոհոլի նկատմամբ ձևավորվում է բացառապես մոր վարքի ազդեցությամբ։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հիմնվելով Demos հետազոտական կենտրոնի տվյալների վրա։

Այս տվյալներն արձանագրվել են 30 տարվա ընթացքում 18 000 մարդու հարցման արդյունքում: Փորձարկման ենթարկված բոլոր մադրիկ ծնվել են 1970 թ.: Նրանք առաջին անգամ հարցման են ենթարկվել 16 տարեկան հասակում, երբ դեռ բոլորովին դեռահաս էին։ Ապա հարցումը կրկնվել է, երբ նրանք 34 տարեկան էին:

Պարզվել է, որ 16 տարեկան պատանին ալկոհոլ օգտագործում է, քանի որ իր միջավայրում դա ընդունված է, և նրան քիչ է հետաքրքրում՝ ծնողներն օգտագործում են ալկոհոլ, թե` ոչ:

Սակայն արդեն 34 տարեկան հասակում ալկոհոլի նկատմամբ իրենց հակումներում նմանվում են մորը, ինչը ձևավորվում է մանուկ հասակում: 

Հետաքրքիր է, որ գիտնականներին չի հաջողվել նմանատիպ կապ հայտնաբերել հոր ալկոհոլ օգտագործելու սովորույթի և մեծ հասակում երեխաների վարքի միջև: Գիտնակնները դա բացատրում են նրանով, որ հայրերը մեծ մասամբ ալկոհոլային խմիչքը տանից դուրս են օգտագործում: Իսկ մայրերը խմիչքների օգտագործման ժամանակ ավելի մեծ հավանականություն ունեն նկատվելու երեխաների կողմից:

Փորձագետները նշում են նաև, որ ալկոհոլի նկատմամբ հակումներ ունեն նաև այն ընտանիքների երեխաները, որտեղ ամուսինները բաժանված են, և ծնողը երեխային լքել է մինչև 5 տարեկան հասակը, կամ այն ընտանիքներում, որտեղ տիրում է «մայրիշխանություն»։

 

Աղբյուրը` www.1in.am

Գովազդ