Բրիտանիայում 2 տարեկան երեխան կես բաժակ վիսկի է խմել հյութի փոխարեն

Լուրեր

Ուելսի փողոցներից մեկում մի ընտանիք երեխայի երկրորդ ծննդյան օրն է նշել այն բանից հետո, երբ ռեստորանում մատուցողը երկու տարեկան երեխային սխալմամբ կրկնակի վիսկի է մատուցել: 

Ռոնի Ռիզը կարողացել է խմել կես բաժակ 40 աստիճանանոց խմիչքը, մինչև որ նրա մայրը նկատել է

Ուելսի փողոցներից մեկում մի ընտանիք երեխայի երկրորդ ծննդյան օրն է նշել այն բանից հետո, երբ ռեստորանում մատուցողը երկու տարեկան երեխային սխալմամբ կրկնակի վիսկի է մատուցել: 

Ռոնի Ռիզը կարողացել է խմել կես բաժակ 40 աստիճանանոց խմիչքը, մինչև որ նրա մայրը նկատել է երեխայի դեմքի տարօրինակ արտահայտությունը և զգացել ալկոհոլի հոտը: 

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, երեխայի մայրը փորձել է խմիչքը՝ իմանալու համար դա ինչ է: Մեկ կումից հետո արդեն նա այրոց է զգացել կոկորդում: Իսկ երեխան խմել է մոտ 10 կում և քնել հիվանդանոց տանող ամբողջ ճանապարհին: 

Ծնողների խոսքերով՝ ռեստորանի անձնակազմի վերաբերմունքը դրան պարզապես սարսափելի էր: Նրանք ընդամենը մեկ բաժակ ջուր են բերել և գնացել: Միայն հաջորդ օրը ռեստորանից հեռախոսով ներողություն են խնդրել կատարվածի համար և նախորդ օրվա հաշիվը կրճատել 50 տոկոսով:

Աղբյուրը` www.1in.am

Գովազդ