Մոլորակի ամենագեղեցիկ մայրիկ է համարվել լատվիացի Ալյոնա Վասիլայտեն

Լուրեր

Լատվիայի ներկայացուցիչ Ալյոնա Վասիլայտեն դարձել է «Մոլորակի թագուհի» գեղեցկության միջազգային փառատոնի հաղթող: Մրցույթն անցած գիշեր ավարտվել է Մալթայում: Դժվարին պայքարում նա կարողացել է առաջ անցնել Ռուսաստանի, Ալժիրի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Չինաստանի, Լիտվայի, Մալթայի, Մարոկկոյի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Չիլիի, Շվեյցարիայի, Շոտլանդիայի, Ճապոնիայի ավելի քան 40 գեղեցկուհիներից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Մրցույթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր մասնակիցները երիտասարդ մայրիկներ են, որոնք վարում են ակտիվ սոցիալական կյանք, կարիերա են ստեղծում և մասնակցում բարեգործության:

Լատվիայի ներկայացուցիչ Ալյոնա Վասիլայտեն դարձել է «Մոլորակի թագուհի» գեղեցկության միջազգային փառատոնի հաղթող: Մրցույթն անցած գիշեր ավարտվել է Մալթայում: Դժվարին պայքարում նա կարողացել է առաջ անցնել Ռուսաստանի, Ալժիրի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Չինաստանի, Լիտվայի, Մալթայի, Մարոկկոյի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Չիլիի, Շվեյցարիայի, Շոտլանդիայի, Ճապոնիայի ավելի քան 40 գեղեցկուհիներից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Մրցույթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր մասնակիցները երիտասարդ մայրիկներ են, որոնք վարում են ակտիվ սոցիալական կյանք, կարիերա են ստեղծում և մասնակցում բարեգործության: Հաղթողը երեխա է դաստիարակում և աշխատում որպես ֆոտոմոդել: Որպես գլխավոր մրցանակ նա ստացել է հոլիվուդյան «Սուրբ Եկատերինա» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու հնարավորություն:

Մրցույթը կազմակերպել էր Ընտանիքի, մայրության և մանկության աջակցման «Կանանց մոլորակ» ռուսական հիմնադրամը: Ինչպես նշում են հիմնադրամի ներկայացուցիչները, մրցույթի հիմնական նպատակը ոչ միայն ամենագեղեցիկ մայրիկի հայտնաբերումն է, այլև ընդհանուր առմամբ մայրության հեղինակության բարձրացումը:

Գովազդ