Բրազիլուհին մայր է դարձել 61 տարեկանում՝ լույս աշխարհ բերելով երկվորյակի

Լուրեր

Բրազիլիայի թոշակառու Անտոնիա Աստին 61 տարեկանում մայր է դարձել՝ Սան Պաուլոյի կլինիկաներից մեկում լույս աշխարհ բերելով երկվորյակի, հայտնում է Life News-ը։

Կեսարյան հատման արդյունքում լույս աշխարհ եկած փոքրիկները՝ տղա և աղջիկ, ծնվել են հղիության 8-րդ ամսում։

Անտոնիան և նրա 55-ամյա ամուսին Խոսեն երեխա չեն կարողացել ունենալ 30 տարի շարունակ։ Կինն առաջին անգամ բժիշկների

Բրազիլիայի թոշակառու Անտոնիա Աստին 61 տարեկանում մայր է դարձել՝ Սան Պաուլոյի կլինիկաներից մեկում լույս աշխարհ բերելով երկվորյակի, հայտնում է Life News-ը։

Կեսարյան հատման արդյունքում լույս աշխարհ եկած փոքրիկները՝ տղա և աղջիկ, ծնվել են հղիության 8-րդ ամսում։

Անտոնիան և նրա 55-ամյա ամուսին Խոսեն երեխա չեն կարողացել ունենալ 30 տարի շարունակ։ Կինն առաջին անգամ բժիշկների օգնությանն է դիմել 51 տարեկանում։

Տասը տարվա ընթացքում նա արհեստական բեղմնավորման 3 անհաջող պրոցեդուրա է անցել։ Հուսահատվելով՝ կինը որոշել է երեխա որդեգրել, սակայն նրան մերժել են՝ տարիքի պատճառով։

Անտոնիան որոշել է դիմել արհեստական բեղմնավորման չորրորդ փորձին, որն էլ, բարեբախտաբար, հաջող է եղել։

«Երեխաներն առողջ են, նրանք կգտնվեն բժիշկների հսկողության ներքո, մինչև անհրաժեշտ քաշ հավաքելը»,- նշել են բժիշկները։

Երջանիկ կինը համարվում է ոչ միայն Բրազիլիայի, այլև ողջ Հարավային Ամերիկայի ամենատարեց մայրիկը։

 

Թերթ.am

Գովազդ