Մոր դեպրեսիան և հակադեպրեսային դեղամիջոցները խախտում են երեխայի լեզվաընկալման ունակությունները

Ջանեթ Վերկերը գործընկերների հետ որոշել է ստուգել, թե ինչպես է մոր էմոցիոնալ վիճակը ազդում երեխայի ներարգանդային զարգացման վրա,- հաղորդում է Canada.com-ը: Սկզբում մոր արգանդում գտնվող երեխաների համար գիտնականները ձայնագրություններ են միացրել: Հետագայում նրանք ստուգել են, թե արդյոք կարո՞ղ են նրանք տարբերել ֆրանսերենն ու անգլերենը 6 և 10 ամսականում: 

Պարզվում է, որ լեզվական ընդունակությունները կապված են մոր դեպրեսիվ վիճակի առկայության կամ բացակայության հետ:

Ըստ գիտնականների, եթե մայրը դեպրեսիվ վիճակում է գտնվել, երեխայի զարգացումը ետ է մղվել: 

Հայտնի է, որ կյանքի առաջին տարին երեխան հարմարվում է հարազատ լեզվին: Ընդ որում, հատուկ ռեժիմ գոյություն ունի, որի դեպքում լեզուն առավել արագ է ընկալվում, իսկ դեպրեսիան և դեղերը խախտում են այդ ռեժիմը: Ավելին հակադեպրեսային դեղերը մեծացնում են տկարամտության վտանգը:

Աղբյուրը` www.1in.am