Բազմազավակ մայրը 11 երեխա է ունեցել, որ պետությունը զինվորի կարիք չունենա

Լուրեր

11 երեխաների մայրը այդքան երեխա է ունեցել, որպեսզի մեր պետությունը զինվորի կարիք չունենա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց «Բազմազավակ մայրեր» ՀԿ-ի խորհրդի անդամ, 11 երեխաների մայր Արմենուհի Մանուկյանը:

Այնինչ  նրա խոսքով, երբ ինչ-որ տեղ են դիմում, ասում են, թե բան ու գործ չեք ունեցել, որ այդքան երեխա եք ունեցել: «Ինչպե՞ս կարելի է:

11 երեխաների մայրը այդքան երեխա է ունեցել, որպեսզի մեր պետությունը զինվորի կարիք չունենա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 31-ին հրավիրված ասուլիսին ասաց «Բազմազավակ մայրեր» ՀԿ-ի խորհրդի անդամ, 11 երեխաների մայր Արմենուհի Մանուկյանը:

Այնինչ  նրա խոսքով, երբ ինչ-որ տեղ են դիմում, ասում են, թե բան ու գործ չեք ունեցել, որ այդքան երեխա եք ունեցել: «Ինչպե՞ս կարելի է: Ընդհակառակը մեր բան ու գործը այնքան շատ է: Այնինչ` մենք անգամ բազմազավակության վկայական չունենք: Մեծը որդիս 23 տարեկան է: Ընդհանուր առմամբ` ունեմ  7 որդի, 4 աղջիկ: Փոքր աղջիկը 6 տարեկան է:Եթե առողջական խնդիրներ չունենայի, ես էլի երեխաներ կունենայի: Ես չեմ զլանում»,- ավելացրեց բազմազավակ մայրը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ամուսինը պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ է:

«Միասին երդում ենք կերել, որ կունենանք շատ երեխաներ եւ կշարունակենք մեր ազգը: Բայց պահանջում ենք, որ նախագահը, պետությունը իր ուշադրությունը սեւեռի բազմազավակ մայրերին եւ ընտանիքներին»:

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանն ասաց, որ իրենք ունեն ծրագիր, որի համաձայն` կազմակերպությնա բազմազավակ մայրերը արտադրական աշխատանքերով կզբաղվեն եւ կապահովեն իրենց ծախսերը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ ասաց, որ Գերմանիայում ընդունված օրենքի համաձայն բազմազավակ մայրերը մի շարք արտոնություններ ունեն: Օրինակ, առանց քննության ընդունվել բուհ եւ նրանց իրավունք չունեն ազատել աշխատանքից:

 

NEWS.am

Գովազդ