Հայաստանում հղիության արհեստական ընդհատման սահմանափակում կկիրառվի

Լուրեր

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման նախագծին:

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործադիրի նիստում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ նախագծով սահմանվում է հղիության արհեստական ընդհատումը որպես բժշկական միջամտություն և ամրագրվում են դրա տարատեսակները` վիրաբուժական ու դեղորայքային:

«Հղիության արհեստական ընդհատումը մինչև 9 շաբաթական հղիության դեպքում կիրականցվի վիրահատական կամ դեղորայքային ճանապարհով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ճանապարհով»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` մինչև 22 շաբաթական ժամկետը բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը իրականացվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ:

 

Գովազդ