Հայաստանում ծնելիությունը նվազել է. ամուսնանում են 1990-ականներին ծնվածները

Լուրեր

Հայաստանը մուտք է գործում ժողովրդագրական գործընթացների նոր փուլ: ՀՀ ԳԱ ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էթնոժողովրդագետ Համլետ Սարգսյանի կարծիքով` դա  պայմանավորված է այն հանգամանքով, որ ակտիվ ամուսնական տարիք է մուտք գործում նախորդ դարի 1990-ական

Հայաստանը մուտք է գործում ժողովրդագրական գործընթացների նոր փուլ: ՀՀ ԳԱ ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էթնոժողովրդագետ Համլետ Սարգսյանի կարծիքով` դա  պայմանավորված է այն հանգամանքով, որ ակտիվ ամուսնական տարիք է մուտք գործում նախորդ դարի 1990-ական թվականներին ծնված սերունդը, որի թվաքանակը էականորեն քիչ է, քան 1980-ականներին ծնվածներինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 30 հազար 906 ծնունդ, որը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3 տոկոսով: Միաժամանակ 0,8 տոկոսով պակասել է մահացողների թիվը, որը կազմել է 20 հազար 815 մարդ: Բնակչության բնական հավելաճը կազմել է 10 հազար 091 մարդ, որը 8 տոկոսով զիջում է 2011թ. գրանցված ցուցանիշին: 2012թ. 9 ամիսներին` 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, 6,6 տոկոսով նվազել է ամուսնությունների թիվը` կազմելով` 13 հազար 828, իսկ ամուսնալուծություններն աճել են 77-ով:

Վերջին տարիների համեմատ բնական հավելաճի ցուցանիշը բարելավվել է Լոռու և Տավուշի մարզերում, որտեղ գրանցվում էր բնական հավելաճի բացասական ցուցանիշ: Հայաստանում ծնելիության առավելագույն թվաքանակ գրանցվել է 1986 թվականին` 81 հազար 192, իսկ նվազագույնը 2001 թվականին`32 հազար 065 երեխա:

 

Գովազդ