ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներից մեկում 2-ամյա երեխան ընկել է գիշատիչների վանդակն ու մահացել

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել. 2-ամյա երեխան ընկել է աֆրիկյան վայրի շների վանդակն ու մահացել, հայտնում է BBC-ն։

Երեխայի մայրը նրան կանգնեցրել է պատնեշի վրա, որպեսզի տղան կարողանա ավելի լավ տեսնել կենդանիներին, սակայն փոքրիկը

վայր է ընկել ճաղավանդակի արանքից և հայտնվել գիշատիչներով լի վանդակում։

Թեև այգու աշխատակիցերն անմիջապես օգնության են նետվել փոքրիկին, սակայն կենդանիներին մեծ դժվարությամբ է հաջողվել ետ պահել, իսկ երեխան մահացել է։ Դեռևս պարզ չէ, թե ինչն է մահվան պատճառ հանդիսացել՝ վայր ընկնե՞լը, թե՞գիշատիչների հարձակումը։

Թերթ.am