Կրեատիվ հայրիկի շնորհիվ նրա փոքրիկ որդուն արդեն բոլորն են ճանաչում

Լուրեր

Կանադացի Պատրիկ Բոյվանը հարստացրել է համացանցը որդու մասին յուրահատուկ տեսահոլովակով, որտեղ ցուցադրված է որդու մենամարտը խաղալիք հրեշի հետ. տղան դեղին կոստյումով է, ինչպես Ումա Թուրմանը «Սպանել Բիլին» ֆիլմում:

«Բոյվանն իր որդուն դարձրել է Քվենթին Տարանտինոյի «Երկու սոճի» ֆիլմի առաջին մասի մի սցենարի գլխավոր հերոսը»,– հիացմունքով նկատում է Le Journal du Geek-ը:

Dragon Baby կոչվող մեկ րոպեանոց տեսանյութն ապշեցրել է ամերիկացի լրագրողներին: «Եթե Բոյվանը չստանա «Օսկար» այս գլուխգործոցի համար, ապա նա նվազագույնը պետք է արժանանա «Տարվա հայրիկ» կոչմանը»- գրում է Yahoo News-ը:

Որդու մասնակցությամբ տեսահոլովակը Պատրիկը YouTube–ում, տեղադրել է 4 օր առաջ: Այդ օրվանից տեսահոլովակը դիտել է 6 միլիոնից ավելի մարդ:

 

1in.am

 

Գովազդ