Հակաբեղմնավորման նոր մեթոդ են փորձարկել առնետների վրա

Լուրեր

Յան Չենի ղեկավարած խմբի ստացած արդյունքները կարող են դառնալ տղամարդկանց համար հակաբեղմնավորման նոր սկզբունքային մեթոդի բանալին: Նրանց հաջողվել է դադարեցնել սպերմատոգենեսը առնետների արուների մոտ, ինչը բերել է հեմատոտեստիկուլյար արգելքի խախտմանը, սերմնահեղուկի բաղադրության փոփոխության. դրանում հայտնվել են բեղմնավորման անընդունակ չհասունացած սեռական բջիջներ: Աշխատանքը հրապարակված է Nature Communications ամսագրում:

Գիտնականներն այսպիսի արդյունքի են հասել լամինին- γ3 առաջնային սպիտակուցի սինթետիկ նմանօրինակի, որը ստացել է պեպտիդ F5 անվանումը, ներմուծման շնորհիվ:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հենց պեպտիդ F5-ն է հանգեցնում հեմատոտեստիկուլյար արգելքի խախտմանը:

Պեպտիդ F5ի լրացուցիչ քանակ չներմուծելու դեպքում առնետների սերմնարտադրությունը վերկանգնվել է:

Աղբյուրը` www.1in.am

Գովազդ