Վատ էկոլոգիան բացասաբար է ազդում է երեխա ունենալու հնարավորության վրա

Լուրեր

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը  չբերության պատճառներից մեկն է: Բիֆենիլը, արդյունաբերական միացությունները և պեստիցիդները երեխա ունենալու հավանականությունը նվազեցնում են 29 տոկոսով:

Ազգային ինստիտուտի գիտնականները մանրամասն հետազոտել են էկոլոգիայի ազդեցությունը կանանց և տղամարդկանց վերարտադրողականության ֆունկցիայի վրա: Հետազոտությանը մասնակցել են 500 զույգեր,

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը  չբերության պատճառներից մեկն է: Բիֆենիլը, արդյունաբերական միացությունները և պեստիցիդները երեխա ունենալու հավանականությունը նվազեցնում են 29 տոկոսով:

Ազգային ինստիտուտի գիտնականները մանրամասն հետազոտել են էկոլոգիայի ազդեցությունը կանանց և տղամարդկանց վերարտադրողականության ֆունկցիայի վրա: Հետազոտությանը մասնակցել են 500 զույգեր, որոնք չեն պաշտպանվել վերջին 12 ամիսների ընթացքում` երեխա ունենալու նպատակով: Նրանցից արյան անալիզ է վերցվել՝ առողջության համար վտանգավոր քիմիական նյութերի պարունակությունը պարզելու համար: 

Պարզվել է, որ զույգերի արյան մեջ հայտնաբերվել է 63 տեսակի օրգանական կեղտ, ինչպես նաև՝ պեստիցիդ: Յուրաքանչյուր զույգին տրամադրվել է հատուկ ծրագիր՝ բեղմնավորման գործընթացը վերահսկելու և հղիանալու հնարավորությունը առավելագույնի հասցնելու նպատակով: Նաև զույգն ամեն օր գրառել է, թե ինչ են կերել և ինչպիսի կենսակերպ են վարել: 

Փուլի վերջում հետազոտողներն անալիզի են ենթարկել մասնակիցների արյունը և բացահայտել են, որ աղտոտող նյութերը հղիանալու հավանականությունը նվազեցնում են 17-29 տոկոսով: 

Եվ այդ թվերը կապված չեն նույնիսկ տարիքի, մարմնի զանգվածի և ծխելու հետ։

www.1in.am

Գովազդ