Վերջին երկու տարում ծնունդների թիվը նվազել է

Լուրեր

altՎերջին երկու տարում Հայաստանում նկատվում է ծնունդների թվաքանակի անկում: Այդ մասին  նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը:

Սա այն բանից հետո, երբ 2001-2010 թ.թ. հանրապետությունում նկատվել է ամուսնությունների եւ ծնունդների աճ: Մասնավորապես՝ ծնունդների աճը կազմել է մոտ 20%՝ 2010 թ. հասնելով 44 հազարի: Ծնունդների աճն այդ

ժամանակահատվածում Վ. Բաբաջանյանը բացատրեց սեռատարիքային համամասնությունների փոփոխմամբ՝ ամուսնության տարիքի մարդկանց թիվն ավելացել է: Սակայն սեռատարիքային բուրգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2015 թ. հետո ծնունդների թիվը կպակասի, քանի որ պոտենցիալ ամուսնացողները 90-ական թվականներին ծնվածներն են։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասաց, որ ծերացող ազգ ենք, ինչը ազդում է ժողովրդագրական իրավիճակի վրա: Տնտեսության կառուցվածքը նույնպես փոխվում է՝ պետք է ավելի շատ ներդրումներ անել առողջապահության, սոցիալական ապահովության բնագավառում:

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը նշեց, որ ոչ թե ծերացող ազգ ենք, այլ Հայաստանի բնակչությունն է ծերանում, քանի որ երիտասարդությունը ցանկանում է լքել Հայաստանը: Ըստ սոցիոլոգի, միգրանտների կառուցվածքում տեղի է ունենում որակական փոփոխություն՝ հիմնականում գնում են բարձր որակավորում ունեցողները, այնինչ նախկինում հեռանում էին առավելապես միջին մասնագիտական կրթություն ունեցողները:

News.am

Գովազդ