35-40 տարեկանից հետո հայ կանայք հաճախ են դիմում դոնորական սերմնահեղուկի օգնության

Լուրեր

altԲարեբախտաբար հայ կանայք սկսել են դիմել դոնորական սերմի օգնությամբ հղիանալու միջոցներին՝ չիմանալով հանդերձ, թե ով է երեխայի հայրը: Այս մասին  նոյեմբերի 20-ին հրավիրված ասուլիլիսում ասաց Վերարտադրողական առողջության հայկական ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը:

«Բարեբախտաբար, հայ կանայք սկսել են դիմել այս մեթոդին: Ինչո՞ւ բարեբախատաբար՝ որովհետեւ այս

դեպքում խոսքը վերաբերում է այն զույգերին, որոնց տղամարդիկ չունեն սերմնաբջիջ կամ խոսքը միայնակ մայրերի մասին է, ովքեր մինչեւ 40 տարեկան հասկանալով, որ ընտանիք չեն կազմի՝ որոշում են երեխա ունենալ եւ շարունակել իրենց կյանքը»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը եւ ավելացրեց, որ կանայք չգիտեն, թե ով է դոնորը, սակայն իրենք գիտեն եւ ամեն ինչ ստուգվում է:

Հարցին, թե որ երկրից է սերմնահեղուկ ներկրվում Հայաստան եղավ պատասխան, որ  միայն տեղական է եւ Հայաստանը սերմնահեղուկի ներկրման խնդիր չունի: «Ինչո՞ւ ներկրենք, երբ ունենք առողջ եւ շատ լավ երիտասարդներ»,- ավելացրեց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի փոխնախագահ Կարինե Փոխունցը: Նա ավելացրեց, որ 30-ից հետո հղիանալու շանսերը նվազում են:

NEWS.am

Գովազդ