Կինը հղիության մասին իմացավ միայն ծննդաբերության ժամանակ

Լուրեր

Նորաթուխ մայրիկը խոստվանել է, որ  չի պլանավորել ծննդաբերել:  Նա անընդհատ բողոքել է  մեջքի ցավից, սակայն ոչինչ նրան չի հուշել մայրության «սպառնալիքի» մասին: Հակառակը, երբ ուրիշ կանայք հղիության ընթացքում քաշի ավելացում են նկատում, ապա նա նույնիսկ հաջողեցրել էր նիհարել և ուրախացել էր, որ հիմա արդեն 48 չափսի փոխարեն կրում է 44-46 չափսի հագուստ: Մի խոսքով, ոչինչ չէր հուշում  նոր մարդու ծննդյան մասին:

«Երբ ես առաջներում կարդում էի նման դեպքերի մասին, տարակուսում էի` ոնց կարելի է չնկատել սեփական հղիությունը»,-ծիծաղում է

Նորաթուխ մայրիկը խոստվանել է, որ  չի պլանավորել ծննդաբերել:  Նա անընդհատ բողոքել է  մեջքի ցավից, սակայն ոչինչ նրան չի հուշել մայրության «սպառնալիքի» մասին: Հակառակը, երբ ուրիշ կանայք հղիության ընթացքում քաշի ավելացում են նկատում, ապա նա նույնիսկ հաջողեցրել էր նիհարել և ուրախացել էր, որ հիմա արդեն 48 չափսի փոխարեն կրում է 44-46 չափսի հագուստ: Մի խոսքով, ոչինչ չէր հուշում  նոր մարդու ծննդյան մասին:

«Երբ ես առաջներում կարդում էի նման դեպքերի մասին, տարակուսում էի` ոնց կարելի է չնկատել սեփական հղիությունը»,-ծիծաղում է երիտասարդ մայրիկը:

Սա Կայլիի առաջին հղիությունը չէ: Նա  արդեն 2 տարեկան դուստր ունի: Հիմա տանը ոչինչ չկա նորածնի համար. ոչ օրորոց, ոչ մահճակալ ու հագուստ: Նրանք ամուսիններով որոշել էին մեկ երեխայով բավարարվել,ու   այս  անակնկալն իսկապես էլ շատ անսպասելի էր: Ընդ որում, ոչ միայն մայրիկի համար, այլև այն բժիշկների, որոնց մոտ Կայլին գնում էր` թիկունքի ցավից բողոքելու:

«Ես հատուկ անալիզներ եմ հանձնել, սակայն ցավը գնալով ուժգնանում էր: Ստիպված նորից ստուգվեցի: Ու հենց այդ ժամանակ էր, որ բժիշկը հարցրեց` քանի՞ ամսվա հղիություն է»:

Հենց մեջքի ցավի իրական պատճառը պարզվեց, կնոջն իսկույն ուղարկեցին ծննդատուն, որտեղ էլ  պարզվեց, որ երեխան պետք է ծնվեր դեռ մեկ ամիս առաջ:

Հիվանդանոց ընդունվելուց հետո  մի քանի ժամ անց  Կայլին դուստր ունեցավ: Ուշացած ծննդի պատճառով  երեխայի մաշկը չորացել էր ու ճաքճքել: Բացի այդ, երեխան պետք է որոշ ժամանակ հատուկ սաղավարտ կրի գլխին, որը կրկնում է գլխի ուրվագիծը: Մոր արգանդում երկար մնալու հետևանքով երեխայի գանգատուփը ձևախախտվել է: Իսկ մնացյալում, ըստ բժիշկների, երեխան առողջ է ու հիմա նրան ոչինչ չի սպառնում:

Ankakh.com

Գովազդ