Մայրական և մանկական մահացությունը կրճատվել է

Լուրեր

Հետծննդյան բարդությունները, մանկաբարձական սխալներն ու վարակները մայրական մահացության հիմնական պատճառներն են: Հայաստանում ծննդաբերած 100 000 կանանց մեջ գրանցվում է մահվան 7 դեպք: Մոր և մանկան առողջության պահպանումը Հայաստանում առաջնահերթություն է` ազգային անվտանգության խնդիր:

Առողջապահության պատասխանատուները նշում են, որ մոր և մանկան առողջության պահպանման հարցում առաջընթաց

Հետծննդյան բարդությունները, մանկաբարձական սխալներն ու վարակները մայրական մահացության հիմնական պատճառներն են: Հայաստանում ծննդաբերած 100 000 կանանց մեջ գրանցվում է մահվան 7 դեպք: Մոր և մանկան առողջության պահպանումը Հայաստանում առաջնահերթություն է` ազգային անվտանգության խնդիր:

Առողջապահության պատասխանատուները նշում են, որ մոր և մանկան առողջության պահպանման հարցում առաջընթաց ենք ապրել: Եվրոպացի մասնագետներն ասում են` դա բավարար չէ: Հայաստանն, ըստ կանխատեսման, չի հասնի հազարամյակի զարգացման ծրագրի թիրախային կետին, այն է` մինչև 2015-ը կրճատել մոր և մանկան մահացության դեպքերը երեք քառորդով: Դրա համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:

Նորածնային մահացությունը 2006-ից 2010-ին կազմել է 13 դեպք` 1000 կենդանածնի հաշվով: Նորածինները մահանում են վաղաժամ ծնունդների ու բնածին արատների պատճառով: Քիչ չեն նաև մանկաբարձական սխալները:

Նորածնային մահացությունն առավել մեծ է գյուղական բնակավայրերում: Ոլորտի ձեռբերումներից է ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրումը, որով ծննդօգնությունն անվճար է: Սակայն հարցումների արդյունքում կանանցից շատերը նշել են, որ վճարել են ծննդօգնության դիմաց: 35 տոկոսով ավելացել է հղիների վաղ հաշվառման ցուցանիշը, հետևաբար նաև` նրանց ժամանակին հետազոտման ցուցանիշը:

armnewstv.am

Գովազդ