Երեխայի գլխացավը աչքերի հիվանդության ախտանիշ չէ. գիտնականներ

Լուրեր

Ամերիկացի գիտնականները ժխտել են այն համոզմունքը, թե երեխայի մոտ ընթերցանության կամ տնային աշխատանքի կատարման ժամանակ առաջացած գլխացավը վկայում է տեսողական խնդիրների մասին: Այս մասին է հաղորդում է RIA Novosti-ն ՝ վկայակոչելով Ամերիկյան ակադեմիայի ակնաբուժության մամլո հաղորդագրությունը:

Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են ակնաբույժների 116-րդ ամենամյա ժողովին: 

Գիտնականները ուսումնասիրել են Նյու Յորքի Albany Medical Center-ի մինչև 18 տարեկան 158 հիվանդների հիվանդության պատմությունը: Նրանք բոլորը 2002-2011 թվականներին հաճախակի գլխացավերի պատճառով դիմել են կլինիկա: 

Բոլոր երեխաներն էլ ակնաբույժի մոտ անցել են լիարժեք քննություն: Արդյունքում գիտնականները ոչ մի կապ չեն հայտնաբերել գլխացավի և տեսողության միջև: Այս հետևությունը հիմնված է երեխաների՝ մինչև գլխացավեր ունենալը ակնաբույժի մոտ գրանցված արդյունքների և գլխացավերից հետո տեսողության արդյունքների համեմատության վրա։ Աչքի առողջությունը և թեսթերի արդյունքները անփոփոխ են մնացել ուսումնասիրվող երեխաների գրեթե 75%-ի մոտ: Այն երեխաները, ովքեր արդեն իսկ ակնոց էին կրում, ոչ մի լրացուցիչ ցուցում չեն ստացել: Եվ չնայած երեխաների 14% -ը հայտարարել էր, որ ուժեղ գլխացավեր է ունենում տեսողական տնային աշխատանքները կատարելիս, իսկ 9%-ը հայտարարել էր, որ տեսողությունը գլխացավի ժամանակ վատանում է, հեղինակները պնդում են, որ դա չի խոսում այն մասին, որ երեխային ակնոց կամ լինզա է անհրաժեշտ: Նրանք համոզված են, որ այդ ցավերը ոչ մի կերպ աչքի տեսողության հետ կապված չեն և ժամանակի ընթացքում ուղղակի կանհետանան:

1in.am

Գովազդ