Հարուստ ծնողների երեխաները չեն կարողանում հարմարվել կյանքին

Լուրեր

Փորձագետները բարձրաձայնել են նոր միտումի մասին՝ մեծանում է այն երեխաների թիվը, որոնք ունեն հոգեբանական խնդիրներ: Վերջիններիս ծնողները, ըստ բարեկեցության, ներկայացնում են միջին խավը: Երեխաները տառապում են նրանից, որ իրենց մայրերն ու հայրերը անում են հնարավորը` իրենց երեխաներին բոլոր խնդիրներից պաշտպանելու համար: Այդ պատճառով երիտասարդ սերունդը իրական կյանքում գոյատևելու դասեր չի ստանում: 

Ինչպես պարզել են փորձագետները՝ նման երեխաները միայն արտաքուստ են բարեկեցիկ ու

Փորձագետները բարձրաձայնել են նոր միտումի մասին՝ մեծանում է այն երեխաների թիվը, որոնք ունեն հոգեբանական խնդիրներ: Վերջիններիս ծնողները, ըստ բարեկեցության, ներկայացնում են միջին խավը: Երեխաները տառապում են նրանից, որ իրենց մայրերն ու հայրերը անում են հնարավորը` իրենց երեխաներին բոլոր խնդիրներից պաշտպանելու համար: Այդ պատճառով երիտասարդ սերունդը իրական կյանքում գոյատևելու դասեր չի ստանում: 

Ինչպես պարզել են փորձագետները՝ նման երեխաները միայն արտաքուստ են բարեկեցիկ ու հաջողակ: Իրականում աշխարհի սպառնալիքների դեմ նրանք անզոր են: Նույնիսկ հակառակը` այդ երեխաները ավելի շատ են փորձությունների ու խնդիրների առջև կանգնում, քան մյուսները: Ձևավորվում է երեխաների մի սերունդ, որոնց չի կարելի անվանել էմոցիոնալ կայուն: 

Հոգեբանների կարծիքով` դրանում մեղավոր են ծնողները: Հենց նրանք են իրենց երեխաներին հեռացնում իրական աշխարհից, որպեսզի նրանց հետ ոչ մի վատ բան չպատահի: Այս դեպքում տունը կարելի է համար վանդակ նրանց համար: 

Միաժամանակ ընտանիքում մեծանում է ամենաթողությունը: Նման ծնողների երեխաները իրական աշխարհի սպառնալիքների դեմ չեն մշակում վարքի կանոններ: Նրանք չեն կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, ղեկավարել այն: Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ նրանց մոտ հոգեկան շեղումներ առաջանան: Հետևաբար շատ կարևոր է երեխաներին նախապատրաստել նրան, թե ինչ է սպասվում իրենց իրական կյանքում:

1in.am

Գովազդ