Ամուսինների երեխա չունենալու գլխավոր պատճառը տղամարդկային էգոն է

Լուրեր

Ներկայումս յուրաքանչյուր վեց զույգից մեկը բժշկական օգնության է դիմում երեխա չունենալու պատճառով: 50%-ից ավելի դեպքերում չբերության պատճառը տղամարդու սպերմատոզոիդների ցածր որակն է: Անպղության մասնագետները վախենում են, որ տղամարդկանց շրջանում մեծացող այս խնդիրը մարդկությանը կմոտեցնի այն օրվան, երբ զույգերի մեծամասնությունը ստիպված կլինի դիմել բժիշկների օգնությանը: Վերջերս խոշորագույն ֆրանսիական հետազոտությունը ապացուցել է, որ սերմնահեղուկի որակը

Ներկայումս յուրաքանչյուր վեց զույգից մեկը բժշկական օգնության է դիմում երեխա չունենալու պատճառով: 50%-ից ավելի դեպքերում չբերության պատճառը տղամարդու սպերմատոզոիդների ցածր որակն է: Անպղության մասնագետները վախենում են, որ տղամարդկանց շրջանում մեծացող այս խնդիրը մարդկությանը կմոտեցնի այն օրվան, երբ զույգերի մեծամասնությունը ստիպված կլինի դիմել բժիշկների օգնությանը: Վերջերս խոշորագույն ֆրանսիական հետազոտությունը ապացուցել է, որ սերմնահեղուկի որակը կտրուկ նվազել է 90-ական թթ. համեմատությամբ: Համարվում է, որ այդ միտումը կապված է դիետաների, կենսակերպի և քիմիական նյութերի հետ, որոնք ազդում են հորմոնների արտադրության վրա:

Գիտնականները, որոնք կիրառել են 126 կենտրոնների տեղեկությունները չբերության տվյալները որոշելու համար, հաղորդում են, որ իրենց եզրակացությունները լուրջ զգուշացում են հասարակությանը: Իսկ ի՞նչ է իրականում կատարվում խնդրի լուծման համար:

Հետազոտությամբ ապացուցվել է, որ չբերության բուժման կենտրոնները իրականում կենտրոնացած են կանանց բուժման համար, քանի որ մինչ օրս կարծիք կա, որ ամեն ինչում նրանք են մեղավոր: Այսինքն` բժիշկները, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, շարունակում են չբերության մեղքը բարդել կանանց վրա: Իգական սեռն արդեն կասկածելու առիթ է: 

Հնարավոր է` հարցն այն է, որ ավելի ձեռնտու է ԷԿՕ-ի գործընթաց իրականացնել, քան թե տղամարդուն բուժել հիվանդությունից: Չբերության բնագավառի որոշ փորձագետներ ուղղակի ապշած են ընտանիքի պլանավորման որոշ կենտրոնների իրենց գործընկերների տգիտությունից: Կարծես նրանք գերադասում են կանանց ենթարկել անիմաստ տառապանքների, քան թե վնասեն տղամարդկային նուրբ էգոն: Այնուամենայնիվ, նույնիսկ մեծ քանակության սերմանհեղուկ ունեցող տղամարդը կարող է չբեր լինել, քանի որ սպերմատոզոիդները կարող են թույլ լինել և չհասնել մինչև ձվաբջիջ:

1in.am

Գովազդ