Շուկայում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

Լուրեր

Խաղալիքների շուկայում իրականացվում են լայնամասշտաբ ստուգումներ, այդ թվում՝ սուպերմակետներում:

Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Նրա տեղեկացմամբ՝ խաղալիքները պետք է պարտադիր մակնշված լինեն հայերենով, ինչպես նաեւ ունենան

Խաղալիքների շուկայում իրականացվում են լայնամասշտաբ ստուգումներ, այդ թվում՝ սուպերմակետներում:

Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Նրա տեղեկացմամբ՝ խաղալիքները պետք է պարտադիր մակնշված լինեն հայերենով, ինչպես նաեւ ունենան սերտիֆիկատներ:

«Շատ են դեպքերը, երբ բացակայել է սերտիֆիկատը կամ հայերեն մակնշում չի եղել, սակայն միայն «Տուն Տունիկ» ընկերության խաղալիքներում է հայտնաբերվել վտանգավոր խմբաքանակ»,- ասաց Լ. Խալիկյանը:

Այսինքն՝ այդ ընկերության առաջարկած խաղալիքները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգի հիգիենիկ նորմերին եւ մեխանիկաֆիզիկական պահանջներին: Մասնավորապես՝ «Տուն Տունիկ» ընկերության խանութներում վաճառվել են նորմաներին չհամապատասխանող մինչեւ 3 տարեկան երեխաների համար նախատեսված ռեզինից խաղալիքներ, փափուկ խաղալիքներ, կոմպլեկտ՝ խորանարդիկներով: Ընդհանոր առմամբ՝ 5 տեսակի խաղալիքներ չեն համապատասխանել գունային, համային, ձայնային, մազի բացթողնման տեխնիկական նորմերին:  Դրանք բոլորը եղել են չինական արտադրության, թեեւ, ըստ Լ. Խալիկյանի, ոչ բոլոր չինական ապրանքներն են անորակ: Հատկանշական է, որ անցյալ տարի եւս «Տուն Տունիկ» ընկերությունը տուգանվել էր խաղալիքների վաճառքի կանոնները խախտելու համար, սակայն այն ժամանակ վտանգավոր խաղալիքներ չէին հայտնաբերվել:

Այս տարի «Տուն Տունիկը» տուգանվել է 600 հազ. դրամով:

Լ. Խալիկյանի խոսքով՝ տեղական խաղալիքները որակյալ են, բարեխիղճ պատրաստված:

 

Գովազդ