Տոնածառի անվտանգության կանոնների պահպանումը տոնական օրերի բարձր տրամադրության երաշխիքն է

Լուրեր

Տոնական օրերին բնակչության անվտանգությունն ապահովելու նապատակով իրավասու մարմինները մի շարք միջոցառումներ են իրականացվում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ  ՀՀ կառավարության հանձնարարականով տեսչությունն իրականացնում է նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ`մարզամշակութային, ուսումնական, մանկական, հանրային սննդի եւ մարդկանց զանգվածային

Տոնական օրերին բնակչության անվտանգությունն ապահովելու նապատակով իրավասու մարմինները մի շարք միջոցառումներ են իրականացվում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ  ՀՀ կառավարության հանձնարարականով տեսչությունն իրականացնում է նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ`մարզամշակութային, ուսումնական, մանկական, հանրային սննդի եւ մարդկանց զանգվածային

ներկայության այլ օբյեկտներում։

 

«Իրականացված միջոցառումների շնորհիվ բարձրացել է  հասարակության իրազեկվածության աստիճանը: 2011 թվականի ընթացքում հանրապետությունում  ամանորի տոների ժամանակահատվածում անվտանգության կաննոների խախտման պատճառով առաջացած հրդեհներ չեն գրանցվել»,- ասաց Հայրապետյանը: Պատասխանատուն կյանքն ու առողջությունը պահպանելու, հրդեհներից ու դրանց ծանրագույն հետեւանքներից խուսափելու նպատակով բնակչությանը հորդորեց տոնական տրամադրությունը չխաթարելու համար խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

«Իրավիճակը հնարավոր չէ վերահսկել 100 տոկոսով, սակայն նաեւ ԶԼՄ-ների հետ իրականացված հսկայական աշխատանքը տվել է իր դրական արդյունքը, եւ այսօր մարդիկ ավելի ուշադիր են այս խնդրի նկատմամբ»,- ասաց տեսչության պետը:

Նրա խոսքով, անվտանգության կանոններից ելնելով, բնակարանում տոնածառը թույլատրվում է տեղադրել ամուր պատվանդանի վրա, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք: Հարկավոր է հետեւել, որ տոնածառի շրջապատն ազատ լինի զանազան դյուրավառ իրերից, իսկ ճյուղերը չդիպչեն պատերին ու առաստաղին:

Չի թույլատրվում տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջեւ, իսկ հեռավորությունը դյուրավառ իրերից ու առարկաներից պետք է լինի 1 մետրից ոչ պակաս:

Տոնածառի էլեկտրալուսավորությունը պետք է անցկացնի մասնագետը` փակ հաղորդալարերով եւ էլեկտրատեխնիկական նորմերի եւ կանոնների պահպանմամբ: Լուսավորության համար պետք է օգտագործել 12 վոլտից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել եւ հուսալիորեն մեկուսացնել: Շատերը տոնածառը զարդարելիս օգտագործում են բամբակ, թուղթ, պլաստմասե խաղալիքներ, երեխաների համար բամբակից կոստյումներ են կարում, մինչդեռ նախարարությունը հիշեցնում է, որ այդ բոլորը դյուրավառ նյութեր են եւ բավական է մի փոքրիկ կայծ, որ տեղի ունենա բռնկում ու հրդեհ:

Արգելվում է տոնածառը լուսավորել մոմերով, բենգալյան կրակով հրավառություն անել եւ այդ սենյակում օգտագործել բաց կրակ: Խստորեն արգելվում է տարբեր տեսակի հրավառությունների, ճայթռուկների, հատկապես` չինական արտադրության, օգտագործումը, որոնք խիստ հրդեհապայթյունավտանգ են:

Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ:  Տոնածառերի հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք: Չի թույլատրվում փոքրահասակ երխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության:

Գովազդ