Տոնական օրերին Երևանում կգործեն 23 օրինական Ձմեռ պապ ու Ձյունանուշ

Լուրեր

Մայրաքաղաքում դեկտեմբերի 15-20 անցկացված և ավարտված լիզենզավորման մրցույթի արդյունքում Ամանորի օրերին որպես Ձմեռ պապ և Ձյունանուշ աշխատելու թույլտվություն է տրվել 23 անձի (15 Ձմեռ պապի): Եվս 10 Ձմեռ պապի և 2 Ձյունանուշի հայտ մերժվել է՝ այս կերպարների հետ արտաքին ոչ համապատասխանության պատճառով: 
Այս մասին Tert.am –ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության

Մայրաքաղաքում դեկտեմբերի 15-20 անցկացված և ավարտված լիզենզավորման մրցույթի արդյունքում Ամանորի օրերին որպես Ձմեռ պապ և Ձյունանուշ աշխատելու թույլտվություն է տրվել 23 անձի (15 Ձմեռ պապի): Եվս 10 Ձմեռ պապի և 2 Ձյունանուշի հայտ մերժվել է՝ այս կերպարների հետ արտաքին ոչ համապատասխանության պատճառով: 
Այս մասին Tert.am –ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը:

«Գոյություն ունեն որոշակի չափանիշներ. Ձմեռ պապին և Ձյունանուշը պետք է ունենան կոկիկ տեսք, արտաքին համապատասխանություն այդ կերպարներին: Նաև ձայնային տեմբրի որոշակի համապատասխանություն, տիրապետեն լեզվական որոշ կարողությունների և տեղեկացված լինեն հեքիաթներին»,- ասաց Արթուր Սարուխանյանը:

Ի պատասխան հարցի, թե Ձյունանուշների համար որպես պարտադիր պայման կա՞ տարիքային ցենզ և բարետես լինելու որոշակի չափանիշներ, քաղաքապետարանի լրատվության աշխատակիցը մասնավորեցրեց՝ տարիքային սահմանափակում չկա, բայց Ձյունանուշը պետք է համապատասխանի այդ կերպարի արտաքին տեսքի վերաբերյալ ընկալումներին:

Ինչ վերաբերում է գեղեցկությանը, ապա դա սուբյեկտիվ կատեգորիա է, ասաց նա:

Արթուր Սարուխանյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը վերահսկողություն է իրականացնելու, որպեսզի ապօրինի ձմեռպապեր ամանորյա օրերին չգործեն: Օրինակ՝ նախորդ տարի երկու Ձմեռ պապ ոչ պատշաճ պահվածքի համար զրկվել են Ձմեռ պապ աշխատելու արտոնագրից:

 

Գովազդ