Սանտա Կլաուսը ճանապարհ է ընկել

Լուրեր

Սանտա Կլաուսը եւ նրա հավատարիմ օգնական եղջերու Ռուդոլֆը  Հյուսիսային բեւեռից  մեկնել են շուրջերկրյա ճանապարհորդության: Նա իր շրջագայությունը կավարտի դեկտեմբերի 25-ին` Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Սանտա Կլաուսն սկսել է սահնակը բեռնել նվերներով, հայտնում է Հյուսիսային Ամերիկայի տիեզերական պաշտպանության Միացյալ հրամանատարության հատուկ վեբ կայքը, որը հետեւում է Սանտայի  ճանապարհին:

Ժամը 11.00-ին նախատեսված մեկնարկը երկու ժամով հետաձգվել է՝ նախապատրաստական աշխատանքների պատճառով: 

Սանտա Կլաուսը եւ նրա հավատարիմ օգնական եղջերու Ռուդոլֆը  Հյուսիսային բեւեռից  մեկնել են շուրջերկրյա ճանապարհորդության: Նա իր շրջագայությունը կավարտի դեկտեմբերի 25-ին` Երեւանի ժամանակով ժամը 11:00-ին:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Սանտա Կլաուսն սկսել է սահնակը բեռնել նվերներով, հայտնում է Հյուսիսային Ամերիկայի տիեզերական պաշտպանության Միացյալ հրամանատարության հատուկ վեբ կայքը, որը հետեւում է Սանտայի  ճանապարհին:

Ժամը 11.00-ին նախատեսված մեկնարկը երկու ժամով հետաձգվել է՝ նախապատրաստական աշխատանքների պատճառով:  Սանտան զրուցել է ձնե մարդ Ֆրոսթիի հետ, հրահանգներ տվել էլֆերին եւ եղջերուների ներկա-բացակա արել, իսկ  վերջում համբուրել կնոջը` Միսիս Կլաուսին, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Սահնակների երկարությունը 150 կոնֆետի չափ է, լայնությունը`  80: Սահնակների կշիռը եւս չափվում է կոնֆետներով, այն համարժեք է 110 կոնֆետի: Սանտան էլ կշռում է 117 կգ, իսկ նվերները` տասնյակ տոննաներ: Եղջերուների վառելանյութը խոտն է, գազարը, ասվում է արտասահմանյան լրատվամիջոցներում, մեջբերում է rbc-ն:

«Ռոսբալտը» հայտնում է, որ կայքի քարտեզում Սանտայի գտնվելու վայրը  կստուգվի յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ:  Սանտա Կլաուսի եւ եղջերու Ռուդոլֆի տեղաշարժին կհետեւեն ավելի քան 40 տեղորոշիչ սարքեր, որոնք տեղակայված են ԱՄՆ-ի եւ Կանադայի տարբեր շրջաններում: Բացի դրանից, արբանյակները նույնպես կհետեւեն   նրանց ուղուն:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայի պաշտպանության նախարարությունը Սանտա Կլաուսի պաշտպանության համար հատկացրել է չորս կործանիչ:

 

1in.am

Գովազդ