Շիրակի մարզում նոր տարվա առաջին յոթ օրերի ընթացքում գրանցվել է 69 ծնունդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունից, Շիրակի մարզում 2012 թվականին գրանցված ծնունդների թիվը 5-ով ավելի է 2011 թվականի ցուցանիշից: Նախորդ տարվա ընթացքում գրանցված 3810
Շիրակի մարզում նոր տարվա առաջին յոթ օրերի ընթացքում գրանցվել է 69 ծնունդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունից, Շիրակի մարզում 2012 թվականին գրանցված ծնունդների թիվը 5-ով ավելի է 2011 թվականի ցուցանիշից: Նախորդ տարվա ընթացքում գրանցված 3810 ծննդաբերությունից 45-ը մեռելածին դեպքեր են: «Եթե մարզում ունեցել ենք վաղ նորածնային մահացություն, ուրեմն դրանք եղել են անկենսունակ, շատ փոքր քաշով, 22-28 շաբաթական հղիությունից ծնված երեխաներ: 2012–ին շատ չեն եղել նաեւ բնածին արատներով նորածինները»,-նշեց առողջապահության վարչության պետ Հայկուշ Ավետիսյանը:
Վերջին երեք տարիների ընթացքում Շիրակի մարզում ծնունդների ամենամեծ թիվը գրանցվել է 2010 թվականին՝ 3900 ծնունդ:
Արդեն անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից մարզում գործում է եւս մեկ ծննդօգնության կենտրոն՝ Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ը: