Վանաձորում կառուցվում է գերժամանակակից ծննդատուն

Լուրեր

Վանաձորում սկսվել են Լոռու մարզային առողջապահական կենտրոնի ծննդատան շինարարության հողային աշխատանքները: Մարզի, հատկապես նախկին վարչական շրջանների՝ Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի, Ալավերդու, Գուգարքի բնակչությունը հաճախ բարձրակարգ բուժօգնություն, հատկապես ծննդօգնություն ստանալու համար ստիպված էր լինում հասնել Երևան, ինչը կապված էր հավելյալ դժվարությունների ու ծախսերի հետ: Նոր, գերժամանակակից  կենտրոնի

Վանաձորում սկսվել են Լոռու մարզային առողջապահական կենտրոնի ծննդատան շինարարության հողային աշխատանքները: Մարզի, հատկապես նախկին վարչական շրջանների՝ Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի, Ալավերդու, Գուգարքի բնակչությունը հաճախ բարձրակարգ բուժօգնություն, հատկապես ծննդօգնություն ստանալու համար ստիպված էր լինում հասնել Երևան, ինչը կապված էր հավելյալ դժվարությունների ու ծախսերի հետ: Նոր, գերժամանակակից  կենտրոնի կառուցումից հետո բոլորի համար հնարավոր կլինի ապահովել առավել որակյալ ու մատչելի բուժօգնություն: Կենտրոնի կառուցումը կյանքի է կոչվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և իրականացվելու է Նախագահի անմիջական վերահսկողության ներքո:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ առողջապահական կենտրոնի կառուցումը շուրջ 10 մլն դոլար արժողությամբ ծրագիր է, որը ֆինանսավորելու է Համաշխարհային բանկն ու «Տաշիր» հիմնադրամը: Նշյալ ծրագրի մոտ 30 տոկոսը ծննդատան կառուցումն է. այն իրականացվելու է Կարապետյանների ընտանիքի ֆինանսավորմամբ: Կյանքի է կոչվում հերթական ծրագիրը, որը Կարեն և Սամվել Կարապետյանների գործունեության հիմնական հավատամքի շրջանակներում է՝ աջակցել ոչ միայն որոշակի թիրախային խմբերի, այլև` առաջին հերթին պետությանը հատկապես այն ոլորտներում, որտեղ պետության հնարավորությունները դեռ լիարժեք չեն:

 

Գովազդ