«Կախարդական այբուբենը» գտավ իր տիրոջը

Լուրեր

Ինտերակտիվ «Կախարդական այբուբենը» վերջապես գտավ իր տիրոջը:

Երեկ` հունվարի 20-ին, Բյուրոկրատ գրախանութում տեղի ունեցավ «Իմ փոքրիկ»-ի հայտարարած «Ստեղծագործ մայրիկ» մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխությունը: 
Հիշեցնենք, որ մրցույթի հաղթող էր ճանաչվել փոքրիկ Կատրինը, ում լուսանկարն առավելագույն թվով քվեներ էր հավաքել:

Մրցանակաբաշխությանը 4 ամսական Կատրինը ներկայացել էր իր մայրիկի` Նատաշայի ձեռագործ հագուստով`

Ինտերակտիվ «Կախարդական այբուբենը» վերջապես գտավ իր տիրոջը:

Երեկ` հունվարի 20-ին, Բյուրոկրատ գրախանութում տեղի ունեցավ «Իմ փոքրիկ»-ի հայտարարած «Ստեղծագործ մայրիկ» մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխությունը: 
Հիշեցնենք, որ մրցույթի հաղթող էր ճանաչվել փոքրիկ Կատրինը, ում լուսանկարն առավելագույն թվով քվեներ էր հավաքել:

Մրցանակաբաշխությանը 4 ամսական Կատրինը ներկայացել էր իր մայրիկի` Նատաշայի ձեռագործ հագուստով` ապացուցելով, որ պատահական չի դարձել մրցույթի հաղթող:

Բյուրոկրատ գրախանութի և «Իմ Փոքրիկ»-ի կողմից Կատրինին հանդիսավոր կեպով  հանձնվեց ինտերակտիվ այբուբենը, որով փոքրիկը մեկ-երկու տարի անց արդեն կկարողանա խաղի միջոցով սերտել հայոց այբուբենը:

Առաջիկայում սպասեք նոր մրցույթների «Իմ փոքրիկ»-ից:

Մանկական հավատարմությամբ` Իմ փոքրիկ

Գովազդ