Շակիրան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

Լուրեր

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի և նրա սիրեցյալի՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի առաջնեկը լույս աշխարհ է եկել, հայտնում է Yahoo! News-ը՝ հղում անելով երգչուհու անձնական կայքին։

«Մենք երջանիկ ենք հայտարարելու Շակիրա Մեբարակի և Ժերար Պիկեի որդու՝ Միլանի լույս աշխարհ գալու մասին։ Փոքրիկը ծնվել է հունվարի 22-ին, Իսպանիայում՝ Բարսելոնա քաղաքում»,- գրված է եղել պաշտոնական հայտարարության

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի և նրա սիրեցյալի՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի առաջնեկը լույս աշխարհ է եկել, հայտնում է Yahoo! News-ը՝ հղում անելով երգչուհու անձնական կայքին։

«Մենք երջանիկ ենք հայտարարելու Շակիրա Մեբարակի և Ժերար Պիկեի որդու՝ Միլանի լույս աշխարհ գալու մասին։ Փոքրիկը ծնվել է հունվարի 22-ին, Իսպանիայում՝ Բարսելոնա քաղաքում»,- գրված է եղել պաշտոնական հայտարարության մեջ։

Փոքրիկի անունը՝ Միլան,  սլավոներենից թարգմանաբար նշանակում է սիրելի, հավատարիմ և բարեգութ։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ նորածինը լույս աշխարհ գալուց անմիջապես հետո դարձել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի անդամ։

Ծննդաբերությունից մի օր առաջ Շակիրան Twitter-ի իր էջում բոլոր հետևորդներն խնդրել է իր հետ միասին աղոթել, քանի որ իրեն շատ կարևոր օր է սպասվում։

Tert.am

Գովազդ