Դեռահասների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի բարդ է, քան նորածնին խնամելը

Լուրեր

Հետազոտությունները պարզել են, որ երեխայի դաստիարակության ամենադժվար շրջանը նրա 13-ամյա հասակն է: Ծնողների մեծամասնությունը որպես իրենց և երեխաների միջև բախումների հիմնական պատճառ նշում է դեռահասների կողմից ծուլության ցուցաբերումը: Նոր հետազոտության տվյալներն ապացուցում են, որ դեռահասներից գլուխ հանելն ավելի դժվար է, քան նորածնի խնամքը:

Բանն այն է, որ հորմոնների ժայթքմամբ պայմանավորված խնդիրները, ծնողների նկատմամբ անտարբերությունը և ընդհանուր

Հետազոտությունները պարզել են, որ երեխայի դաստիարակության ամենադժվար շրջանը նրա 13-ամյա հասակն է: Ծնողների մեծամասնությունը որպես իրենց և երեխաների միջև բախումների հիմնական պատճառ նշում է դեռահասների կողմից ծուլության ցուցաբերումը: Նոր հետազոտության տվյալներն ապացուցում են, որ դեռահասներից գլուխ հանելն ավելի դժվար է, քան նորածնի խնամքը:

Բանն այն է, որ հորմոնների ժայթքմամբ պայմանավորված խնդիրները, ծնողների նկատմամբ անտարբերությունը և ընդհանուր սեքսուալ հետաքրքրության մեծացումը շատ են դժվարացնում մայրերի վիճակը: Շատ հոգեբաններ 13 տարեկան հասակը, երբ սեռական հասունության գործընթաց է կատարվում, համեմատում են 2-րդ ծնունդի հետ: Դրան ավելանում են նաև տարբեր սոցիալական խնդիրներ:

Ծնողների մեծամասնությունը կարծում է, թե իրենց երեխաների մոտ այդ փոփոխությունը միանգամից է կատարվել: Հոգեբանները վստահեցնում են, որ ծնողների և դեռահասների հարաբերությունները կարգավորվում են, երբ վերջիններս դառնում են 17 տարեկան:

Աղբյուրը` 1in.am

Գովազդ