Բրիտանացի երեխան ինտերնետ աճուրդով կործանիչ է գնել

Լուրեր

Լոնդոնցի 7-ամյա տղան eBay առցանց աճուրդով բրիտանական ռեակտիվ կործանիչ է գնել։ Տղան տեսել է օդանավի՝ մոտ 113.000 դոլար գնով վաճառքի մասին լուրը և որոշել գնել այն, հայտնում է Взгляд-ը։

Վաճառքն իրականացնողի հետ հաշիվներ մաքրել ստիպված է եղել երեխայի հայրը։ Տղամարդը չեղյալ է համարել վաճառքն ու

Լոնդոնցի 7-ամյա տղան eBay առցանց աճուրդով բրիտանական ռեակտիվ կործանիչ է գնել։ Տղան տեսել է օդանավի՝ մոտ 113.000 դոլար գնով վաճառքի մասին լուրը և որոշել գնել այն, հայտնում է Взгляд-ը։

Վաճառքն իրականացնողի հետ հաշիվներ մաքրել ստիպված է եղել երեխայի հայրը։ Տղամարդը չեղյալ է համարել վաճառքն ու ներողություն խնդրել անհարմար իրավիճակի համար։

Իսկ ընկերությունը, որը զբաղվում է օդանավերի և պահեստամասերի վաճառքով, հուսով է, որ նման իրավիճակներ այլևս չեն կրկնվի։

Ներկայում աճուրդում կործանիչի վաճառքի մասին տեղեկություն չկա, գրում է TCH-ը։

Աղբյուրը` Tert.am

Գովազդ