ԱՆ. Հետպատվաստումային բարդություններ են առաջացել 12 երեխաների մոտ

Լուրեր

Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցի համաձայն հանրապետությունում պատվաստումներով կանխվող (կառավարելի) հիվանդությունները 11-ն են` տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, պոլիոմիելիտ, ռոտավիրուսային և հեմոֆիլուսային Բ վարակներ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ: Այդ հիվանդությունների դեմ հանրապետությունում կիրառվում են միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որակավորում ստացած եվրոպական

Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցի համաձայն հանրապետությունում պատվաստումներով կանխվող (կառավարելի) հիվանդությունները 11-ն են` տուբերկուլոզ, հեպատիտ Բ, դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, պոլիոմիելիտ, ռոտավիրուսային և հեմոֆիլուսային Բ վարակներ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ: Այդ հիվանդությունների դեմ հանրապետությունում կիրառվում են միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որակավորում ստացած եվրոպական արտադրության պատվաստանյութեր, որոնք ներկրվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անմիջական լաբորատոր հսկողությամբ:

Պատվաստումների շնորհիվ մեր հանրապետությունում չեն գրանցվում այնպիսի ծանր վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են կայուն հաշմանդամություն առաջացնող պոլիոմիելիտը, գրեթե միշտ մահվան ելքով ավարտվող դիֆթերիա և փայտացում հիվանդությունները, զանազան բարդությունների պատճառ հանդիսացող կարմրուկը և կարմրախտը, լյարդի քաղցկեղի հանգեցնող հեպատիտ Բ-ն (վերջինս` միայն երեխաների շրջանում): Պատվաստումներով  կառավարվող մյուս հիվանդությունները գրանցվում են հատ ու կենտ` չպատվաստված կամ թերի պատվաստվածների մոտ:

Հանրապետության ծննդատներում  նորածիններին կյանքի առաջին 24-48 ժամվա ընթացքում կատարվում են պատվաստումներ հեպատիտ Բ-ի և տուբերկուլոզի (ԲՑԺ) դեմ: Նշված ժամկետը նպատակային է և հիմնավորված: Բարձր հիվանդացություն ունեցող երկրներին առաջարկվում է ԲՑԺ պատվաստումը կատարել որքան հնարավոր է շուտ` մինչև հարուցչի հետ նորածնի շփումը: ԲՑԺ պատվաստումները երեխաների շրջանում կանխարգելում են տուբերկուլոզի հատկապես ծանր ձևերի` տուբերկուլոզային մենինգիտի և տարածուն տուբերկուլոզի առաջացումը, որոնց արդյունքում զարգանում են ծանր բարդություններ, այդ թվում` հաշմանդամություն, մահ: Հարուցչի գենային կառուցվածքի փոփոխությունների արդյունքում տարիների ընթացքում նվազել է պատվաստանյութի պաշտպանիչ հատկությունը: Սա է պատճառը, որ խնդիր է դրվել ստեղծել տուբերկուլոզի կանխարգելման համար առավել արդյունավետ և բարձր ակտիվությամբ նոր պատվաստանյութ:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նորածինների տուբերկուլոզի դեմ պատվաստումների համար օգտագործվում է դանիական արտադրության ԲՑԺ պատվաստանյութը, որը կիրառվում է նաև Արևմտյան Եվրոպայի երկրներում: Ինչպես բոլոր պատվաստումների, այնպես էլ ԲՑԺ-ի պատվաստման արդյունքում կարող են լինել սպասելի ռեակցիաներ: Առավել հաճախ հանդիպում է տեղային բորբոքային ռեակցիան, որն առանց որևէ միջամտության ավարտվում է սպիացմամբ: ԲՑԺ պատվաստումից  հետո հազվադեպ կարող է զարգանալ սրսկման տեղին հարակից ավշային հանգույցի մեծացում (լիմֆադենիտ)` պայմանավորված պատվաստված երեխայի իմուն համակարգի առանձնահատկություններով, մասնավորապես` տուբերկուլոզի հարուցչի նկատմամբ բնածին ոչ բավարար պաշտպանվածությամբ: Առավել ևս այս երեխաների մոտ տուբերկուլոզով վարակվելու հավանականությունը շատ բարձր է և վարակվելու դեպքում հիվանդությունը շատ ծանր կլինիկական ընթացք է ստանում: Այդ իսկ պատճառով նման երեխաների շրջանում պատվաստումների իրականացումն առաջնահերթ պահանջ է դառնում, քանի որ պատվաստման շնորհիվ նրանց մոտ կանխվում է ծանր կլինիկական ընթացքով  տուբեկուլոզի առաջացումը:

ԲՑԺ հետպատվաստումային ավշային հանգույցի մեծացումը որոշ դեպքերում կարող է բարդանալ թարախային բորբոքմամբ (թարախային լիմֆադենիտ), որը համաձայն միջազգային վիճակագրության, հանդիպում է 1000 պատվաստվածից մեկի մոտ: Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Հայաստանի Հանրապետությունում դանիական հակատուբերկուլոզային պատվաստանյութով իրականացվել է մոտ     30 000 նորածնի պատվաստում, որից հետպատվաստումային թարախային բորբոքմամբ ավշային հանգույցի մեծացում գրանցվել է ընդամենը 12 երեխայի մոտ: ԲՑԺ հետպատվաստումային բորբոքային ռեակցիան տուբերկուլոզ հիվանդություն չէ: Նման դեպքերում կատարվում է նույն բուժումը, ինչպես տարվում է տուբերկուլոզով հիվանդի հետ սերտ շփում ունեցող անձանց շրջանում` տուբերկուլոզի ակտիվ ձևերի զարգացումը կանխելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր մայրերին` երեխաներին պատվաստել ազգային օրացույցին համապատասխան` նրանց վարակիչ հիվանդություններից

 

Գովազդ