Մեքսիկայում իննամյա աղջնակը մայր է դարձել

Լուրեր

Մեքսիկայում իննամյա աղջիկը առողջ երեխա է ծնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հաղորդել են Հալիսկոյի նահանգի Սապոպան քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը:

Փոքրիկը կշռում է 2,7 կիլոգրամ, հասակը 50 սանտիմետր է, մայրն ու դուստրն իրենց լավ են զգում:

Մեքսիկայում իննամյա աղջիկը առողջ երեխա է ծնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հաղորդել են Հալիսկոյի նահանգի Սապոպան քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչները, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը:

Փոքրիկը կշռում է 2,7 կիլոգրամ, հասակը 50 սանտիմետր է, մայրն ու դուստրն իրենց լավ են զգում: Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունվարի վերջին, բայց այդ եզակի դեպքի մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Մինչդեռ այդ գործի հանգամանքների հետաքննությանն արդեն ձեռնամուխ են եղել իրավապահ մարմինները: Հալիսկոյի դատախազության կարծիքով` հնարավոր է, որ այս դեպքը կապված Է բռնաբարության եւ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների հետ:

 

Գովազդ