Երեւանի մանկապարտեզներում երեխաների համար առավել անվտանգ գույք կօգտագործվի

Լուրեր

Մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները հագեցվել են ուսումնաօժանդակ ձեռնարկներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ մայրենի լեզվի, մաթեմատիկայի, ծեփագործության հետ կապված ձեռնարկները մեկ շաբաթ առաջ արդեն բաժանվել են դաստիարակներին:

«2013  թվականին կշարունակվեն մանկապարտեզների վերանորոգման ծրագրերը: Մարտ ամսից հետո մանկապարտեզները կվերանորոգվեն

Մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները հագեցվել են ուսումնաօժանդակ ձեռնարկներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը տեղեկացրեց, որ մայրենի լեզվի, մաթեմատիկայի, ծեփագործության հետ կապված ձեռնարկները մեկ շաբաթ առաջ արդեն բաժանվել են դաստիարակներին:

«2013  թվականին կշարունակվեն մանկապարտեզների վերանորոգման ծրագրերը: Մարտ ամսից հետո մանկապարտեզները կվերանորոգվեն ըստ առաջնահերթության, կհագեցվեն նաեւ համապատասխան գույքով»,-ասաց Սողոմոնյանը: Նա նշեց, որ մանկապարտեզների ուղղանկյուն եւ քառակուսի սեղանները երեխաների անվտանգությունից ելնելով կփոխարինվեն կլորներով:

Հանրակրթության վարչության պետի խոսքով` քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է նաեւ սննդի վերահսկողությունը: «Այդ առումով քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ հանձնարարական է տվել: Անակնկալ այցելություններ ենք կազմակերպում եւ ուսումնասիրում մանկապարտեզներում երեխաներին տրվող սնունդը: Մեր մշտական վերահսկողության արդյունքում հունվար ամսից մեկ մանապարտեզի տնօրեն արդեն ազատվել է աշխատանքից»,-ասաց Սողոմոնյանը:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 161 մանկապարտեզ:

 

Գովազդ