Նոր Նորքում` խցանման մեջ հայտնված մեքենայում, կինը ծննդաբերել է

Լուրեր

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Հայկի արձանի մոտ խցանման մեջ կինը ծննդաբերել է: Այս մասին տեղեկությունը շատ արագ տարածվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: NEWS.am-ի թղթակիցը, զանգահարելով Երեւան քաղաքի մի քանի հիվանդանոցներ, դեպքի վերաբերյալ մի շարք մանրամասներ է պարզել:

Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի ծննդատնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Նոր Նորք վարչական շրջանից

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Հայկի արձանի մոտ խցանման մեջ կինը ծննդաբերել է: Այս մասին տեղեկությունը շատ արագ տարածվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: NEWS.am-ի թղթակիցը, զանգահարելով Երեւան քաղաքի մի քանի հիվանդանոցներ, դեպքի վերաբերյալ մի շարք մանրամասներ է պարզել:

Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի ծննդատնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Նոր Նորք վարչական շրջանից «Շտապօգնության» մեքենայով փետրվարի 12-ին ժամը 16.25-ին, իրենց մոտ է տեղափոխվել ծննդաբերած կին` նորածնի հետ: Խցանման մեջ  36-ամյա Մարիամ Սարգսյանի ցավերը բռնել են եւ նրան չեն հասցրել տեղափոխել հիվանդանոց, նա ծննդաբերել է հենց «Շտապօգնության» մեքենայում: Նորածինն աղջիկ է` 3200 գրամ քաշով եւ 50 սմ հասակով:

Ի դեպ, կինը մեկ տղա ունի, իսկ երկրորդ երեխան մահացել էր մինչեւ մեկ տարեկան դառնալը:  Հիվանդանոցից հայտնեցին, որ կինն արդեն դուրս է գրվել, նրա վիճակը լավ է:

 

Գովազդ