Ծնողների՝ երեխաների միջև տարբերություն դնելու հետևանքով տուժողներն ավելի շատ են լինում. հետազոտություն

Լուրեր

Ծնողները կարող են և չընդունել, բայց իրենց երեխաների մեջ մեկին առանձնացնելը՝ որպես ֆավորիտ, տարածված պրակտիկա է, գրում է ABC News-ը՝ հրապարակելով նոր հետազոտություն: Վերջինիս համաձայն «ծնողական տարբերակում» անվանումով այդ երևույթը վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն այն երեխայի համար, որը բացասական արձագանքն է ստանում, այլև ամբողջ ընտանիքի համար: Այլ կերպ ասած

Ծնողները կարող են և չընդունել, բայց իրենց երեխաների մեջ մեկին առանձնացնելը՝ որպես ֆավորիտ, տարածված պրակտիկա է, գրում է ABC News-ը՝ հրապարակելով նոր հետազոտություն: Վերջինիս համաձայն «ծնողական տարբերակում» անվանումով այդ երևույթը վճռորոշ նշանակություն ունի ոչ միայն այն երեխայի համար, որը բացասական արձագանքն է ստանում, այլև ամբողջ ընտանիքի համար: Այլ կերպ ասած ծնողների՝ երեխաների միջև տարբերություն դնելիս տուժում է ամբողջ ընտանիքը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան արմատական է ծնողի պահվածքը տարբեր երեխաների հանդեպ, այնքան ավելի շատ է այն սպառնում անդրադառնալ բոլոր երեխաների մտավոր առողջության վրա, ոչ միայն «ընտրյալի»:

Ծնողների տարբերակումը, իր հերթին, կախված է հենց նրանց՝ անցյալում ունեցած փորձառությունների հետ: Մասնավորապես բոլոր երեխաներին հավասար սեր տալու խնդիր ունեն հուզական և ֆինանսական խնդիրներ ունեցող մայրերը:

Ուսումնասիրությունը հեղինակել է Տորոնտոյի համալսարանի Կիրառական հոգեբանության և մարդու զարգացման ֆակուլտետը՝ 4 տարի շարունակ ուսումնասիրելով 400 կանադական ընտանիքներ:

Թերթ.am

 

Գովազդ