«Իմ Փոքրիկ»-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Այսուհետեւ ձեր հարցերը կարող եք ուղղել հոգեբանին: Եվ մի շտապեք կարծել, որ հարցերը պետք է լինեն միմիայն փոքրիկների եւ բոլոր այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են ձեր փոքրիկներին: Ամենևին...
Հիշեք, որ շատ հաճախ փոքրիկների հետ խնդիրներ են ծագում հենց մայրիկների կամ հայրիկների հոգեբանական խնդիրների պատճառով:
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր Անուշ Ալեքսանյանը ձեզ կօգնի նախեւառաջ գտնել խնդրի պատճառը, հետո միայն
«Իմ Փոքրիկ»-ը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Այսուհետեւ ձեր հարցերը կարող եք ուղղել հոգեբանին: Եվ մի շտապեք կարծել, որ հարցերը պետք է լինեն միմիայն փոքրիկների եւ բոլոր այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են ձեր փոքրիկներին: Ամենևին...
Հիշեք, որ շատ հաճախ փոքրիկների հետ խնդիրներ են ծագում հենց մայրիկների կամ հայրիկների հոգեբանական խնդիրների պատճառով:
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հիմնադիր Անուշ Ալեքսանյանը ձեզ կօգնի նախեւառաջ գտնել խնդրի պատճառը, հետո միայն լուծում առաջարկել:
Շտապեք ուղղել ձեր հարցերը: Ամենահետաքրքիրներին ու ամենից հաճախ հնչող հարցերին հոգեբանը կանդրադառնա առանձին հոդված-խորհրդով, որին սպասեք ամեն շաբաթ` ՈՒՐԲԱԹ օրը:
Դրանցից որոշներին հոգեբանը կանդրադառնա նաեւ հատուկ սեմինարում, որը կկազմակերպեն «Իմ Փոքրիկ»-ն ու «Երկուսով»-ը` հատուկ «Իմ Փոքրիկ»-ի ընթերցողների համար:
Այս անգամ հարցերը կարող եք ուղղել հոգեբանին փետրվարի 13-22-ն ընկած ժամանակահատվածում, իսկ պատասխանը նյութի տեսքով կարող եք կարդալ «Իմ փոքրիկ»-ում փետրվարի 26-ին: Հարցերը կարող եք ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին` վերնագրի տողում նշելով «Հարց հոգեբանին», կամ էլ «Հարց բժշկին» էջում ձեր հարցը շարադրելով:
Մանկական հավատարմությամբ` ԻՄ ՓՈՔՐԻԿ