Save the Children կազմակերպության հրապարակած տվյալներով՝ անմիջապես ծննդից հետո կրծքով կերակրելը կարող է փրկել երեխայի կյանքը, հայտնում է BBC-ին:
Դա կարող է տարեկան 830 հազար երեխայի կյանք փրկել: Եվ դա ամենաարդյունավետ միջոցն է, որ կարող է կրճատել մանկական մահացությունը Լիբերիայի պես երկրներում:

Կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ ծննդաբերությունից հետո առաջին ժամերին և օրերին մայրերի օրգանիզմում արտադրվում են նյութեր, որոնք շատ ուժեղ խթանում են նորածնի իմունային համակարգը: Սակայն որոշ երկրներում կանանց ավանդաբար արգելվում է ծննդաբերությունից անմիջապես հետո կերակրել երեխաներին, Եթովպիայում օրինակ՝ առաջին 3 օրերի ընթացքում:
Իսկ գիտնականների տվյալներով՝ բնական սնունդ չստացող երեխաներն ամենից հաճախ մահանում են թոքաբորբից և փորկապությունից: Հայտնի է դարձել, որ աշխարհում երեխաների մեկ երրորդը ծնվում է առանց բուժաշխատողների օգնության:
tert.am