Երեխաները «SMS-լուսնոտությամբ» են տառապում. գիտնականներ

Լուրեր

Ամերիկացի գիտնականները հասարակության ուշադրությունը հրավիրել են բջջային հեռախոսի օգտագործման հետ կապված նոր վախեցնող փաստի վրա: Պարզվել է, որ երեխաները գնալով ավելի հաճախ են անգիտակցաբար պատասխանում ստացվող SMS-հաղորդագրություններին, որոնք իրենք ստանում են քնած ժամանակ:

Այսինքն՝ ստացվող հաղորդագրության ձայնը լսելով՝ երեխան ավտոմատ կերպով ձեռքն է վերցնում բջջային հեռախոսն ու սկսում

Ամերիկացի գիտնականները հասարակության ուշադրությունը հրավիրել են բջջային հեռախոսի օգտագործման հետ կապված նոր վախեցնող փաստի վրա: Պարզվել է, որ երեխաները գնալով ավելի հաճախ են անգիտակցաբար պատասխանում ստացվող SMS-հաղորդագրություններին, որոնք իրենք ստանում են քնած ժամանակ:

Այսինքն՝ ստացվող հաղորդագրության ձայնը լսելով՝ երեխան ավտոմատ կերպով ձեռքն է վերցնում բջջային հեռախոսն ու սկսում պատասխան հաղորդագրություն գրել: Հաճախ դրանք սիմվոլների անիմաստ հավաքածու են լինում, սակայն լինում են դեպքեր, երբ դրանցում կարելի է նաև իմաստ ունեցող նախադասություններ գտնել, փոխանցում է S2-ը:

Այս հետազոտության հեղինակները նշում են երեխաների նման անառողջ վարքի աճի մասին: Ի վերջո, քնի պարբերական խանգարումը կարող է հիվանդությունների, ընկճախտների հանգեցնել, նվազում է դպրոցում նրանց առաջադիմությունը, թուլանում է ընդհանուր մտավոր վիճակը:

www.1in.am

Գովազդ