ԱՆ. Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են

Լուրեր

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին 3579, 18-24-ին` 5033 դեպք): Վերջինս պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա  բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է,

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին 3579, 18-24-ին` 5033 դեպք): Վերջինս պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա  բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։

Սուր շնչառական վարակների առումով աճ է գրանցվել նաև շտապ օգնության կանչերի ուղղությամբ: Ինչ վերաբերում է թոքաբորբերին, ապա վերջին 2 օրվա ընթացքում շտապ օգնության կանչեր չեն գրանցվել, որը ևս վկայում է բարդություններով դեպքերի նվազման մասին:

Հանրապետության մարզերի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 152, թոքաբորբերի թեթև ձևերով` 46 հիվանդ, իսկ Երևանում` 300 հիվանդ սուր շնչառական վարակներով և 109 հիվանդ` թոքաբորբի թեթև ձևերով: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:

2013 թվականի փետրվարին հանրապետությունում կազմակերպվել և իրականացվել է շուրջ 210 լաբորատոր վիրուսաբանական հետազոտություն, որից 64 նմուշում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, իսկ 21 նմուշում` Բ տեսակը: Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից լաբորատոր հետազոտություններ իրականացվել են ինչպես ամբուլատոր (թեթև ընթացքով), այնպես էլ ստացիոնար (միջին ծանրությամբ) բուժում ստացող հիվանդների շրջանում: Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակն արձանագրվել է թե՛ թեթև և թե՛ ծանր հիվանդների շրջանում։ Նույն կերպ գրիպի Բ տեսակն արձանագրվել է թեթև և ծանր հիվանդների շրջանում: Սա վկայում է այն մասին, որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի, ցանկացած ենթատեսակի ժամանակ հատկապես խոցելի անձանց շրջանում` քրոնիկ հիվանդություններ` սիրտ-թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, ինչպես նաև տարեցներ, երեխաներ, հղի կանայք:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ  հանրապետության բոլոր բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի ցուցման դեպքում անվճար տրամադրվում են բնակչությանը։ Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ պարզաբանվում են բացակայությունների պատճառները։

Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը և վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը`

•             Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, ԲՈՒՀ

•             Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն

•             Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ

•             Չմասնակցել միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման

•             Պահպանել 2 մ հեռավորություն, եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ

•             Պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը

•             Խստորեն հետևել անձնական հիգիենային, չհամբուրվել և չգրկախառնվել

•             Հագնվել եղանակին համահունչ

•             Հաճախակի օդափոխել փակ տարածքները

Գովազդ